Գարնանային լավագույն լուքերը (լուսանկարներ)
LifestyleՆոր սեզոնի բացումը մշտապես ոգեշնչում է բոլորիս և դրդում ձեռք բերել նոր իրեր՝ զգեստապահարանը թարմացնելու համար: Պետք է նշել, որ հիմա թրենդային են համարվում տարբեր կտորներից կարված տաբատները: Դիզայներները ներկայացրել են այնպիսի երկարության տաբատներ, որոնք ձգվում են մինչև ոտքի ամենանեղ հատվածը:
Առանց բազային համարվող հագուստների ժամանակակից կանայք չեն կարող կազմակերպել իրենց առօրյա կյանքը: Մատիտաձև կիսաշրջազգեստ, բլուզ, մինչև ծունկը երկարություն ունեցող զգեստ, տաբատներ և ժակետ` այս բոլոր իրերը անպայման պետք է տեղ գտնեն ժամանակակից կնոջ զգեստապահարանում: Մեր օրերում նորաձևության աշխարհ են ներթափանցել մի շարք նախշեր ու պատկերներ` թիթեռներ, բուսական ու ծաղկային մոտիվներ, ինչպես նաև այլ յուրահատուկ նախշեր: Հատկանշական է այն, որ ներկայումս կարելի է նկատել մի քանի իրար չնմանվող կտորների համադրությամբ կարված հանդերձներ: Օրինակ, դիզայներները համարձակ կերպով միաձուլում են կաշին ու թավիշը: Նրանք իրենց թույլ են տալիս փորձարկել ամենից համարձակ համադրություններ ստեղծելով, որոնք նախկինում անհասանելի էին համարվում:
Յուրաքանչյուր կին կամ աղջիկ, անկախ տարիքից ու գործունեության ոլորտից, պետք է զգեստապահարանում անպայման ունենա դասական սպիտակ վերնաշապիկ, որը հարմար է ինչպես գարծնական կերպար ստեղծելու համար, այնպես էլ առօրյա կյանքում կրելու համար: Ուղիղ ձևվածքով, տղամարդու ոճ հիշեցնող վերնաշապիկը ցանկացած կնոջ կհաղորդի անսահման զգացմունքայնություն ու կանացիություն: Նույնքան էլ մասսայական բնույթ կկրեն ժանյակավոր կտորներից պատրաստված զգեստները` տարբեր դետալներով զարդարված: Եվ ինչքան շատ լինեն կանացի նուրբ տարրերն, այնքան լավ:
Վերնազգեստները զարմանալիորեն պարզ ու միապաղաղ կլինեն: Իսկ ինչ վերաբերում է գունային լուծումներին, ամեն ինչ շատ հեշտ ու պարզ է, ամեն ոք ընտրում է այն, ինչն իսկապես իր սրտով է: Orer.am-ը ներկայացնում է գարնանային լուքերի լավագույն տարբերակները, որոնք կոգեշնչեն Ձեզ՝ գարունը դիմավորել նորաձև:




























Պատրաստեց Լիանա Կարապետյանը