Պարզեցվում են Հայաստանի և Հունաստանի միջև կրկնակի հարկումից խուսափելու դրույթները
ЭкономикаՀայաստանի և Հունաստանի նախատեսվում է կնքել «Եկամուտների և գույքի հարկերի առնչությամբ կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու կոնվենցիայում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» արձանագրություն: Փաստաթղթին հավանություն տալու մասին հարցն ընդգրկված է ՀՀ կառավարության փետրվարի 24-ի նիստի օրակարգում:
Ըստբ ՀՀ ֆինանսների նախարարության, նշված արձանագրությամբ նախատեսվող փոփոխությունների և լրացումների կատարումը պայմանավորված է մի շարք հանգամանքներով, մասնավորապես 1999 թվականից ի վեր ՀՀ տնտեսական և իրավական համակարգերում տեղի են ունեցել արմատական փոփոխություններ, ինչպես նաև փոփոխությունների են ենթարկվել կրկնակի հարկման համաձայնագրերի կնքման համար հիմք հանդիսացող ՏՀԶԿ հարկային համաձայնագրերի մոդելային տարբերակի դրույթները: Վերանայվել են անկախ գործունեություն իրականացնելու դեպքում ստացված եկա մուտների հարկման մոտեցումները՝ համապատասխանեցնելով ՏՀԶԿ հարկային համաձայնագրերի մոդելային տարբերակի դրույթներին:
Հիմնավորման համաձայն` արձանագրության նախագծով հստակեցվում են անշարժ գույքից ստացվող եկամուտների տեսակները: Կապիտալի հավելաճի հարկման վերաբերյալ դրույթները համապատասխանեցվել են ՏՀԶԿ հարկային համաձայնագրի մոդելային տարբերակի դրույթներին, մասնավորապես կարգավորվել է մի պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից բաժնետոմսերի օտարումից ստացված արժեքի հավելաճի հարկման առանձնահատկությունները, եթե այդ բաժնետոմսերը ստացվել են մյուս պայմանավորվող Կողմի պետությունում գտնվող անշարժ գույքից:
Արձանագրությամբ նախատեսվում է փոփոխություն կատարել նաև այլ եկամուտների հարկման ընթացակարգերում, այն է՝ այլ եկամուտների որոշ տեսակների հարկման իրավասությունը վերապահվել է եկամտի ստացման աղբյուր երկրին: Մասնավորապես, մի պայմանավորվող կողմի պետության ռեզիդենտը մյուս պայմանավորվող կողմի պետության աղբյուրներից վիճակախաղերից, խաչբառերից, արշավներից, ձիարշավներից, խաղաքարտերից կամ ցանկացած այլ բնույթի շահումով խաղերից եկամուտներ ստանալու դեպքում, վերջիններս կարող են հարկվել այդ մյուս պայմանավորվող կողմի պետությունո ւմ:
Մյուս փոփոխությամբ պարզեցվել են տեղեկությունների փոխանակման ընթացակարգերը, մասնավորապես բանկային կամ այլ ֆինանսական հաստատությունների տրամադրության տակ գտնվող տեղեկությունների փոխանակման ընթացակարգերը: