Ինչ զգեստներ կրել գարնանը (լուսանկարներ)
LifestyleԻնչո՞վ են հատկապես գրավիչ գարնանային զգեստները: Դրանք այն իրերն են, որոնք պատրաստված են թեթև գործվածքներից, ինչը թույլ է տալիս, որ զգեստը գեղեցիկ նստի կազմվածքին: Մասնագետները շատ լավ գիտեն, որ իրենց պատրաստած զգեստները կրող կանանց ցանկությունն է ունենալ գեղեցիկ ու թարմ տեսք: Այդ պատճառով նրանք կտորների համար ընտրում են ոչ միայն գեղեցիկ գույներ, այլ նաև աշխատում են այնպես անել, որ կտորները պարտադիր կերպով որակյալ լինեն:
Այդպիսի զգեստների կարը և ձևվածքը թույլ են տալիս կանանց իրենց հարմարավետ ու թեթև զգալ: Երիտասարդ կանայք ու աղջիկները, հագնելով գարնանային զգեստներ, կարող են ի ցույց դնել իրենց ողջ կանացիությունը: Իսկ տղամարդկանց մոտ ցանկություն կառաջանա պաշտպանել նրանց ու հեռու պահել առօրյա կյանքի բոլոր դժվարություններից: Այն ժամանակ, երբ ձանձրալի ու ցուրտ ձմեռային օրերը նահանջում են և վերջապես գալիս են երկար սպասված գարնանային արևոտ օրերը, բոլորը ցանկանում են ձեռք բերել նոր զգեստներ: Կանայք, իհարկե, այդ հարցում առաջատար են և նույնպես շտապում են թարմացնել իրենց զգեստապահարանը: Եվ որպեսզի նրանց հաջողվի իրականացնել իրենց ցանկությունները, ժամանակակից մոդելավորողները մեծ ջանքեր են թափում: Նրանք հասցնում են ամեն սեզոնի համար ստեղծել ոճային ու նրբաճաշակ հանդերձներ:
Ահա գեղեցիկ տարբերակներ Orer.am–ից:














































Պատրաստեց Լիանա Կարապետյանը