Գույների մի քանի իդեալական համադրություն գարնան համար (լուսանկարներ)
LifestyleԳույնը ևս տիեզերքից եկող էներգիա է` օժտված կենարար ուժով և մեր նյարդային բջիջների վրա ազդելու հատկությամբ: Բախտերևը ապացուցել է, որ գունային գամմայի ճիշտ ընտրությունը ունակ է ազդելու մարդու հոգեվիճակի վրա այնպես, ինչպես դեղորայքը: Orer.am-ը ներկայացնում ենք Գույների մի քանի իդեալական համադրություն գարնան համար:
1.Վառ դեղին
Դեղին գույնը ոգեշնչում է և խթանում` կայտառացնելով նյարդային համակարգը: Մաքուր դեղինը գույնը (ոսկեգույնը) հզոր միջոց է դեպրեսիայի դեմ: Նա ակտիվացնում է օրգանիզմի բոլոր կենսական ֆունկցիաները, բարձրացնում է ախորժակը, օգնում սննդի յուրացմանը, խթանում սրտի աշխատանքը, լյարդի ու լեղապարկի գործունեությունը, բարելավում արյան շրջանառությունը, սրում տեսողությունը և լսողությունը, օգնում վերականգնելու նյարդային բջիջները և մկանները, ակտիվացնում նրանց գործունեությունը նույնիսկ այն դեպքերում, երբ մյուս միջոցները չեն օգնում: Դե իսկ արևային տրամադրությունը ապահովված է այս գույնը կրելու դեպքում:

2.Կարմիր և սպիտակ
Կարմիր գույնը հանդիսանում է ամենագրավիչ ու զգայական գույնը և օժտված է ստեղծելու անհավատալիորեն վառ ու էֆեկտիվ կերպարներ: Սպիտակը իդեալականորեն համադրվում է վառ կարմիր հետ: Հատկապես շքեղ է ստացվում, երբ վառ կարմիրը օգտագործվում է որպես ակցենտ: Սպիտակ ֆոն և վառ կարմիր աքսեսուարներ… պարզապես հրաշալի է:

3.Մարսալա և սև
Մարսալա կարմիրի և սևի համադրությունն իդելական է երեկոյան տանից դուրս գալու, երեկույթների գնալու համար: Այս համադրությունը խոսում է շքեղության և նուրբ ճաշակ ունենալու մասին: Գարնանը այս համադրությունը կլինի իդեալական, հատկապես անձրևային եղանակին:

4.Սառը գույներ
Սառը գույները` փիրուզագույնը, կապույտը, մանուշակագույնը թուլացնում են, հանգստացնում և նպաստում լավ քնին: Սառը գույները զվարճացնում են, համարձակ դարձնում, հզորացնում ցանկությունները: Իսկ այս գույների համադրությունը համարձակություն, բայց և քնքշանք է հաղորդում կերպարին:

5.Կապույտի երանգներ
Կապույտը ավելի հագեցած եվ արտահայտիչ գույն է . խորհրդանշում է երկրագունդը, համարվում է գործնական գույն եվ ինտելեկտի սիմվոլ: Թանաքագույնն ազդեցիկ է իր բնույթով և կարող է ներգործել հոգեկան աշխարհի վրա՝ ի հայտ բերելով խստության և անտարբերության հատկանիշներ: Մուգ թանաքագույնն ունի խաղաղեցնող հատկություն, իսկ ավելի բաց երանգները , օրինակ, լավանդայի գույնը կարող է գոյացնել ռոմանտիկ խորհրդավորություն: Այդ գույնն ինքնատիպ է և ավելի հաճախ կիրառում են կանացի իրերի գովազդներում: Լավանդայի գույնը ունի ռոմանտիկ գրավչություն:Մինչդեռ թանաքագույնը տարաբնույթ զգացմունքներ է առաջացնում և հազվադեպ օգտագործվում գովազդներում: Եթե ցանկանում եք վստահություն ներշնչել, հագեք երկնագույն զգեստ: Երկնագույնը ոչ միայն վստահություն է ներշնչում, այլեւ հարգանք ձեր անձի նկատմամբ, ինչպես նաեւ ընդգծում է ձեր բարձր սոցիալական կարգավիճակը, ցույց է տալիս մյուսներին, որ դուք հակված եք կայունության: Ջրի եւ սառույցի կապույտը հանգստացնում է սառեցնելով: Զարկերակի հաճախականությունը դառնում է ավելի ցածր:

6. Պաստելային երանգներ
Նույնիսկ եթե զուտ պաստելային գույներով հագուստները ձեզ չեն սազում, դուք կգտնեք նորաձև նախշերով կամ կրկնակի երանգներով տարբերակներ : Ժամանակակից դիզայներներն այնպես են անում, որ յուրաքանչյուր կին կարողանա իրեն հարմարավետ զգալ պաստելային գույների մեջ : Այս հիանալի երանգներով հագուստները միշտ էլ համարվել են հաջող ընտրության արդյունք, սակայն այս տարի դրանք նաև դարձել են նորաձևության թրենդ : Դրանք համապատասխանում են շատերին և հրաշալի են նայվում տարբեր տեսակի հագուստների հետ համադրելիս : Բացի այդ, պաստելային երանգներով հանդերձները համատեղելով մի ամբողջական կերպար ստանալը շատ հաճելի գործընթաց է : Գարունը նուրբ գույներ է սիրում:

Պատրաստեց Լիանա Կարապետյանը