Անհամբեր սպասում ենք ամռան գալուն (լուսանկարներ)
LifestyleԻնչպիսի՞ն են գալիք ամռան համար նախատեսված հանդերձները: Ի՞նչ տարրեր են կրում իրենց մեջ և ի՞նչն է գրավում գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին: Նոր սեզոնի բացումը մշտապես ոգեշնչում է գեղեցկուհիներին և դրդում նրանց ձեռք բերել նոր իրեր իրենց զգեստապահարանը թարմացնելու համար: Պետք է նշել, որ հիմա թրենդային են համարվում տարբեր կտորներից կարված տաբատները: Դիզայներները ներկայացրել են այնպիսի երկարության տաբատներ, որոնք ձգվում են մինչև ոտքի ամենանեղ հատվածը:
Այսօրվա նորաձևության հիմնական ուղղություններից մեկը ռետրոն է : Այս միտումն ակնհայտ երևում է ամբողջ աշխարհի դիզայներների հավաքածուներում : Նրանք վերցրել են 50-60-ական թվականների հագուստի ոճի լավագույն դետալները և դրանք համատեղել այսօրվա բազմազան ու բազմագույն թեթև գործվածքների հետ : Արդյունքն անկասկած հիացնում է նորաձև կանանց, որոնք շտապում են թարմություն մտցնել իրենց զգեստապահարանում : Նորաձև ամառային զգեստները՝ պատրաստված ռետրո ոճի ժամանակակից տարբերակով, համարձակ և նույնիսկ փոքր-ինչ հանդուգն տեսք ունեն, քանի որ դիզայներները դրանք լրացրել են վառ գույներով ու պատկերներով :
Հաջորդ ուղղությունը, որը նույնպես վերցված է նախորդ սերունդներից, «ֆուտլյար» կոչվող ոճն է՝ ոչ պակաս հաջողված ու անթերի : Դիզայներներն այս ոճն են ընտրել ոչ միայն էլեգանտ երեկոյան զգեստներ այլ նաև գործնական խիստ գույներով զգեստներ ստեղծելու համար : Այս ամառվա բացարձակ հիթը ծաղկային ֆանտաստիկ մոտիվներով զգեստներն են : Պարզ, պատկերավոր նկարները, համադրված հարուստ գունային երանգներով, զգեստներին անվիճելի կանացիություն են հաղորդում :
Շատ ակտուալ են միջին չափերի վանդակավոր և աբստրակտ պատկերները, որոնք լիովին վերարտադրում են տվյալ ժամանակաշրջանի ոճը : Կտորների ընտրությունը նույնպես կարևոր գործոն է զգեստի ոճային առանձնահատկությունները պահելու համար : Դիզայներները դեֆիլեի հարթակ են վերադարձրել բեհեզը, բատիստը և ցանցավոր կտորը, ինչպես նաև ոչ թափանցիկ մետաքսը :
Գերազանց տպավորություն են թողնում նաև «նոր մինիմալիզմ» ոճով կարված զգեստները, որոնց համար դիզայներներն ընտրել են միդի և մաքսի չափերը, որոնք լիովին բացահայտում են այդ ոճի առավելությունները՝ հատկապես կանացիությունն ու նուրբ գծերը : Այդ մոդելներն թույլ են տալիս ստեղծել ամենօրյա, բայց նրբագեղ կերպարներ : Դրանք շատ հարմար են նաև հանգստի մեկնելու համար, մանավանդ որ, այդ զգեստների համար դիզայներներն ընտրել են բնական գործվածքներ՝ բամբակ, վուշ, մետաքս :
Դիտենք Orer.am–ի պատրաստած ֆոտոշարքը և անհամբեր սպասենք ամռան գալուն:
























Պատրաստեց Լիանա Կարապետյանը