Գարնանը շարֆ կապելու 10 տարբերակ
LifestyleՇարֆերը անփոխարինելի աքսեսուարներ են, որոնք ընդունակ են կերպարը դարձնել ներդաշնակ ու օրիգինալ: Շարֆերն արդեն վաղուց չեն ասոցացվում տարվա ցուրտ եղանակների հետ: Այսօր դրանք ոչ միայն ցրտից պաշտպանելու համար ստեղծված աքսեսուարներ են, այլ նաև կանացի զգեստապահարանի ոճային իրեր: Շարֆեր կարելի է կրել ինչպես թեթև, այնպես էլ տաք վերարկուների հետ, բաճկոնների ու անձրևանոցների, պիջակների և անգամ զգեստների հետ:
Եթե նախկինում վանդակները զարդարում էին մեծամասամբ տղամարդկանց շարֆերը, ապա այժմ դրանք իրենց տեղն են գտել կանացի զգեստապահարանում առկա հանդերձներում, այդ թվում նաև շարֆերում: Իսկ գծավոր նախշերի մասին պետք է ասել, որ այսօր ակտուալ են ինչպես հորիզոնական, այնպես էլ ուղղահայաց գծերը:
Orer.am-ը ներկայացնում է գարնանը շարֆ կապելու 10 գեղեցիկ տարբերակ:









