Կապույտ գարուն կամ սեզոնի ամենանորաձև գույնը (լուսանկարներ)
LifestyleՄուգ կապույտի հագեցած երանգները, որոնք բնորոշ են նավատորմի աշխատողների համար, այս տարի կարող են համարվել բազային հագուստների հիմնական գույներ : Դիզայներներն այն առաջարկում են որպես այընտրանք բոլոր նրանց, ովքեր հոգնել են կրել սև գույնի հագուստներ : Կապույտի երանգներով յուրօրինակ հագուստներ կարելի է գտնել գրեթե բոլոր հայտնի մոդելավորողների այս տարվա հավաքածուներում : Ինչպես երևում է, պաստելային գույներն աստիճանաբար զիջում են իրենց դիրքերը : Միայն երկնագույնն է, որ դեռ կարողանում է շահել որոշ դիզայներների սիրտը և մնալ նրանց հավաքածուներում :
Ի դեպ, կապույտը նախընտրողները բավականին սկզբունքային մարդիկ են, սակայն միեւնույն ժամանակ շատ զուսպ ու համբերատար են։ Նրանց հագուստի գույնը հուշում է իրենց հավատարմության եւ իմաստության մասին։ Կապույտի սիրահարները սովորաբար պահպանողական են եւ փոփոխությունների սիրահար չեն։ Շատ պատասխանատու եւ ջանասեր մարդիկ են, բայց նրանց ավելի հոգեհարազատ է կատարողի, քան առաջնորդի դերը։ Նրանք միշտ ցանկանում են ստվերում մնալ՝ չմոռանալով ինքնակրթության եւ զարգանալու մասին։ Կապույտը նախընտրողները պատրաստ են դիմել ամեն քայլի, որպեսզի հասնեն իրենց նպատակներին։ Նրանք գրեթե միշտ արժանանում են բոլորի հարգանքին, քանի որ կապույտը հանգստություն է ներշնչում դիմացինին:
Իսկ երկնագույնը նախընտրողները ռոմանտիկ եւ երազկոտ են։ Նրանք միշտ պատրաստ են լսել ու հասկանալ դիմացինին: Կապույտը աշխարհում ամենասիրված գույնն է: 17 երկրներում կատարվաց հարցումներից պարզ է դարձել, որ աշխարհում բնակվող մարդկանց 40% գտնում է, որ իր սիրած գույնը կապույտն է:
Orer.am-ը ներկայացնում է նորաձև կապույտի շքեղությունը այս ֆոտոշարքում:












































