Հրազդանի քաղաքապետի ընտրություններին ԵԿՄ-ն չի սատարում իր զինակցին
ПолитикаԻնչպես հայտնի է, ապրիլի 17-ին տեղի են ունենալու Հրազդանի քաղաքապետի ընտրությունները, որոնք, ամենայն հավանականությամբ, բավականին թեժ են լինելու: Այդ աթոռի համար այս անգամ պայքարելու է երեք թեկնածու՝ գործող քաղաքապետ Արամ Դանիելյանը, Հրազդանի նախկին քաղաքապետ Սասուն Միքայելյանը և ՀՎ կուսակցության ներկայացուցիչ Արթուր Միսակյանը: Orer.am-ի տեղեկություններով՝ ԵԿՄ-ն ոչ թե սատարելու է իր զինակցին՝ ՀՀ բանակի փոխգնդապետ, ԵԿՄ վարչության նախկին անդամ, ԵԿՄ Հրազդանի տարածքային բաժանմունքի նախկին ղեկավար Սասուն Միքայելյանին, այլ Հրազդանի գործող քաղաքապետ Արամ Դանիելյանին:
Orer.am-ը փորձեց պարզաբանում ստանալ, թե ինչպես է հայ ազատամարտիկ-հրամանատարը մեկնաբանում այս փաստը, սակայն Ս. Միքայելյանի հեռախոսահամարն անհասանելի էր: Այնուամենայնիվ, հարցը բավական հրատապ է, և Հրազդանի քաղաքապետի մեկնաբանությունն այս մասին կներկայացնենք հաջորդիվ:
Ա. Գրիգորյան