Այս գարնան նորաձև ժակետներն ու պիջակները (լուսանկարներ)
LifestyleԳարնանային նորաձևությունը սպասում է մեր ընտրությանը: Չնայած այն հանգամանքին, որ համաշխարհային առաջատար շատ դիզայներներ արմատապես փոխել են պիջակների ու ժակետների արտաքին տեսքը, դրանք միևնույն է, առաջվա նման թրենդային են և այս նոր սեզոնը ևս բացառություն չէ: Գարնանը ժակետը հիանալի պաշտպանում է քամուց փոփոխական եղանակի ժամանակ, իսկ ամռանը կարելի է ընտրել այնպիսի տարբերակ, որը պատրաստված է ավելի թեթև կտորից և որն ընդունակ է առավելագույնս լրացնել ամբողջ կերպարը: Այս տարվա գարնան ու ամառվա համար նորաձևության տների ոճաբանները ներկայացրել են այնպիսի հավաքածուներ, որոնցում առկա են ոճային օրիգինալ մտահղացումներ: Որպես դեկոր կիրառվել է ձեռքի ասեղնագործություն, որը բացառիկ տեսք է տալիս հանդերձին: Դիզայներներն այս տարի որոշել են խաղալ նաև գույների կոնտրաստի հետ, իրենց հավաքածուներում ներառել են ոչ հավասար եզրերով ու ամենատարբեր երկարությամբ ժակետներ:
Որո՞նք են կանացի զգեստապահարանի այս իրերի հիմնական տենդենցները: Այս առումով հետաքրքիր տարբերակ է երկեզր ժակետը: Ուսումնասիրելով ժակետների այս տեսակը` տպավորություն է ստեղծվում, որ դրանք կոճկված են հապճեպ կերպով կամ կոճակները բացակայում են: Ժակետի եզրերն առաջ են գալիս` ստեղծելով ոճ համաչափ եզրեր ներքևի մասում: Հենց այդպիսի ժակետներ են առաջարկում ժամանակակից դիզայներները: Նման անսովոր ձևվածք ունեցող ժակետները պետք է կրել երկար թևքերով բլուզի կամ վերնաշապիկի վրայից: Ժակետի այս տեսակը խոստանում է դառնալ այս տարվա գարնան ու ամառվա նոր հիթը: Նոր հավաքածուներում գերակշիռ մաս են կազմում ամենից արտառոց ու գեղեցիկ ասեղնագործ ժակետները: Դրանք հագեցած են ասեղնագործ ծաղիկներով ու երկրաչափական նախշերով: Շատ նորաձև են նաև օրիգինալ ասեղնագործությամբ բլուզներն ու վերնաշապիկները: Դիզայներները գերադասել են ասեղնագործ մասերը տեղակայել եզրերին կամ միայն պարանոցի հատվածում: Ամառային հավաքածուներում աչքի են ընկնում շատ մեծ քանակությամբ բազմազան, թեթև, առանց թևքերի ժակետներ: Նման տարբերակները շատ հարմար են կրել աշխարհիկ երեկույթի ժամանակ կամ քաղաքում երեկոյան զբոսանքի գնալիս: Ժակետներում առկա են կոնտրաստային գույները: Իրենց հայտնիության գագաթնակետին են հասել առանց կոճակների ու գոտու ժակետները: Ժակետի այս տեսակը կլոր ձևվածք ունի և առանց օձիքի է: Կլորավուն եզրերը նրանց առանձնատկությունն է: Դրանք զարդարված են օրիգինալ, վառ ասեղնագործություններով: Նորաձևության տների մեծամասնության հավաքածուներում առկա են նման ժակետներ: Առաջատար մոդելավորողները չեն մոռացել նաև մեծ ժողովրդականություն վայելող ռազմական ոճի մասին: Տարբեր դարաշրջանների նման խառնուրդը թույլ է տվել ժակետներին անսովոր ու հետաքրքիր տեսք ունենալ և գրավել է նորաձևության քննադատների ուշադրությունը: Գարնանը թրենդային են համարվում նաև առավելագույնս կարճ պիջակները: Դիզայներներն այս մոդելները համալրել են կոճակներով և վերին հատվածում գրպաններով: Այս ոճային իրերը հիանալի համադրություն են կազմում կոնտրաստային գույներով վերնաշապիկների, կարճ զգեստների հետ: Նման ժակետի հետ իդեալական կերպով համադրվում են նաև երկար սվիտերներն ու փուլովերները:
Orer.am-ը ներկայացնում է գարնանային ժակետների և պիջակների նորաձև տարբերակներ: Ոգեշնչվեք ֆոտոշարքից և եղեք օրիգինալ:

























Պատրաստեց Լիանա Կարապետյանը