Գարնանային մոտիվներով տաբատներ (լուսանկարներ)
LifestyleԱյս սեզոնին թրենդային են համարվում տարբեր կտորներից կարված տաբատները: Դիզայներները ներկայացրել են այնպիսի երկարության տաբատներ, որոնք ձգվում են մինչև ոտքի ամենանեղ հատվածը:
Մի քանի հարյուր տարի առաջ տաբատները միայն տղամարդու զգեստապահարանի իր էին, իսկ այն կինը, որը համարձակվում էր այն կրել, դառնում էր քննարկման առարկա և խստորեն քննադատվում էր ողջ հանրության կողմից: Իսկ այսօր կանանց կյանքում տաբատները ոչ պակաս կարևոր դեր են կատարում, քան տղամարդկանց կյանքում: Հույսը դնելով զգեստապահարանի այդ հարմարավետ հանդերձի վրա` մենք ի վիճակի ենք ստեղծել բազմազան կերպարներ, որոնք լիովին համապատասխան կլինեն ամենից տարբեր իրավիճակներում: Մեր օրերում, տաբատները տեղին ու շատ նպատակահարմար են առօրյայում կրելու, գործնական հանդիպումների և երեկույթների մասնակցելու համար: Պարզապես պետք է ընտրել ճիշտ ոճը և տարբերակը:
Արդիական են հատկապես տղամարդու տաբատ հիշեցնող մոդելները: Այս անսովոր ոճը սկսել է օգտագործվել միայն նախորդ դարի սկզբին: Մյուս բոլոր ոճերից այն տարբերվում է առնականության ու կանացիության համադրությամբ: Իրենց վերջին հավաքածուները ստեղծելիս` այդ յուրօրինակ ձևվածքին են դիմել բազմաթիվ հայտնի մոդելավորողներ` ցուցադրելով մեզ իրենց հավաքածուներում տղամարդու տաբատի տեսքով տարբերակներ, որոնք հիանալի սազում են կանանց և որ ամենակարևորն է, ընդգծում են նրանց նրբագեղությունը ու լրացուցիչ քնքշանք են հաղորդում: Նման ձևվածքով տաբատներին բնորոշ են ազատ սիլուետը, գոտկատեղի բարձր գծերը և դեկորատիվ տարրերի բացակայությունը: Այդ տաբատներն առավել գեղեցիկ համադրություններ են կազմում կանացի ու նուրբ ձևվածքով բլուզների կամ վերնաշապիկների հետ:
Չի կարելի չնկատել, որ լայն տաբատները, որոնք ծայրահեղ արդիական են դարձել, իդեալական են հատկապես նրանց համար, ովքեր ցանկություն ունեն ուղղել իրենց կազմվածքը, քանի որ շատ դժվար է նկատել ավելորդ կիլոգրամները լայն տաբատի ծալքերի տակ: Բացի այդ, նման տաբատներն առանձնանում են իրենց պրակտիկությամբ և ամենևին չեն սահմանափակում շարժումները: Այս տարվա աշնան ու ձմեռվա համար նախատեսված նորաոճ լայն տաբատները պատրաստված են հաստ, ծանր կամ բարակ, թեթև ու օդային գործվածքներից: Այդ է պատճառը, որ լայն տաբատները կատարյալ են ինչպես էլեգանտ, գրասենյակային կերպարներ ստեղծելու, այնպես էլ առօրյա կյանքում կրելու համար: Տարբեր ձևերի ոճային կերպարներ ստանալու համար լայն տաբատի հետ ընտրեք լայն, գործած սվիտերներ, ռոմանտիկ ոճով բարակ բլուզներ կամ կիսաթափանցիկ վերնաշապիկներ:
Orer.am-ը ներկայացնում է գարնանային մոտիվներով տաբատներ: Ֆոտոշարքը կօգնի Ձեզ ստեղծել գարնանային նորաձև կերպարներ:








































ց


