5 պատճառ, թե ինչու պետք է ամեն օր խնձոր ուտել
LifestyleOrer.am-ը ներկայացնում է այն հինգ պատճառները, որոնք կստիպեն Ձեզ ամեն օր խնձոր ուտել:
1. Խնձորի օգտագործումը նվազեցնում է խոլեստերինը և պակասեցնում քաշը, ինչը հնարավոր է` մրգի մեջ պարունակող պեկտինից է կախված, որն առաջացնում է հագեցածության զգացողություն:
2. Խնձորի կեղևի մանրաթելը, ինչպես հայտնի է, բարելավում է աղիների գալարակծկանքը և մաքրում օրգանիզմը: Ահա թե ինչու են խնձորին, թեպետ և հեքիաթում, անվանում երիտասարդացնող:
3. Դրանում առկա վիտամինները՝ В1, В2, РР, Е, օգնում են հեռացնել հոգնածությունն ու սթրեսը: Խնձորում առկա է կալցիում, կալիում, ֆոսֆոր, յոդ, որոնք պաշտպանում են ճառագայթումից: Խնձորի 6 կորիզները կարող են փոխարինել մարդու համար օրվա ընթացքում անհրաժեշտ յոդի չափաբաժինը:
4. Այն օրգանիզմից հեռացնում է ավելորդ աղը: Օգնում է սննդային թունավորումների ժամանակ, նպաստում է նյութափոխանակությանն ու այդ կերպ լուծում է ավելորդ քաշի խնդիրը:
5. Խնձորի կեղևը պարունակում է պեկտին՝ բնական բջջանյութի տարատեսակներից մեկը, որը ֆերմենտացվում է հաստ աղիում և դրանով իսկ օգնում խուսափել այնտեղ ձևավորվող քաղցկեղային բջիջներից։
Հ.Գ. Հետազոտությունները վկայում են, որ օրական 2 խնձոր օգտագործելու դեպքում խոլեստերինի մակարդակը նվազում է 16%-ով, իսկ այդ նույն 2 խնձորը մեկ միջին չափի գլուխ սոխի եվ 4 բաժակ կանաչ թեյի հետ զուգորդելու դեպքում 32%-ով կրճատվում է սրտային նոպայի առաջացման հավանականությունը: