Dressмания կամ ինչ զգեստ կրել (լուսանկարներ)
LifestyleԼավ զգեստ կրելու համար արժե մի փոքր ջանքեր թափել այն փնտրելու համար: Կարևորը ճիշտ փնտրելն ու լավատեսությամբ զինվելն է: Իհարկե, բավական շատ ժամանակ է ծախսվում զգեստ փնտրելու վրա: Այնպիսի զգեստ, որը կնոջ սրտով լինի, որ նա իրեն զգա հարմարավետ ու վստահ: Բայց անկասկած արժե նման ջանքեր թափել: Գեղեցիկ զգեստը նման է գեղեցիկ կնոջը, այն շատ հայացքներ է իր վրա սևեռում և շատ կարծիքներ առաջացնում: Եվ հարց է ծագում. իսկ որո՞նք են կանացի զգեստի առավելությունները: Դրանք իհարկե շատ-շատ են: Գեղեցիկ զգեստն անպայման թաքցնում է կանացի կազմվածքի թերությունները և շեշտում առավելությունները: Ճիշտ ընտրված զգեստը հաղորդում է վստահություն իր գրավչությամբ:
Զգեստը կարող է հրապուրել ու իր կողմը ձգել տղամարդուն և, ընդհակառակը, այն ընդունակ է հրահանգ տալ, որ անհրաժեշտ է խիստ հեռավորություն պահպանել: Գեղեցիկ կինը հնարավորություն ունի արտահայտել իր ներաշխարհի յուրահատկությունը և անկրկնելիությունը` շնորհիվ ճիշտ ընտրված զգեստի: Ինքնաարտահայտումը շատ կարևոր է: Անհրաժեշտ է ստեղծագործական միտք, որպեսզի ճիշտ մոտենալ բոլորի համար այնպիսի ընդհանուր գործին, ինչպիսին է հետաքրքիր կերպարի ստեղծումը: Եվ հենց այստեղ է, որ օգնության է գալիս նորաձևությունը: Նրա օգնությամբ կարելի է մշտապես լինել եզակի ու անկրկնելի, զարմացնել ու արթնացնել երևակայությունը: Եվ ուրեմն, ինչպես ընտրել ճիշտ զգեստ: Առաջին հերթին անհրաժեշտ է որոշել ձեր կազմվածքի տեսակը և մաշկի գույնը: Ինչպես ասում են, վայրը որոշում է զգեստը: Կախված նրանից, թե ուր եք պատրաստվում գնալ, համապատասխան զգեստ էլ պետք է ընտրեք:
Շատ կարևոր է լսել ինտուիցիային: Եթե ձեզ դուր է գալիս այս կամ այն զգեստը, նշանակում է, այն ձերն է, եթե ոչ, ապա մի գնեք այն: Խնդրեք օգնել ձեզ ընկերուհուն, մայրիկին, ընկերոջը, մի խոսքով, ցանկալի է, որ օգնական ունենաք: Կողքից նայելը կարևոր ու օգտական գործ է: Ծայրահեղ դեպքում, կարող եք դիմել նրանց, ովքեր ձեր կողքին են հայտնվել այն ժամանակ, երբ դուք դուրս եք գալիս հանդերձարանից: Շատերը հաճույքով կկիսվեն ձեզ հետ իրենց կարծիքով: Իհարկե, վերջնական որոշումը միայն ձերն է: Փորձեք նոր տարբերակներ, նոր ձևեր, որոնք նախկինում անծանոթ են եղել ձեզ, դրանք կարող են արմատապես կերպարանափոխել ձեզ այնպես, որ դուք ինքներդ չեք կարող աչքը կտրել գեղեցիկ ու հմայիչ կերպարից, որը հայելու միջից նայում է ձեզ` ընդ որում լայն ժպտալով:
Շատ լավ սովորույթ է եղել նախկինում` երկար զգեստ կրելը: Իսկ մեր օրերում մենք երկար զգեստ ենք կրում միայն տոնական օրերին: Որպես կանոն, երկար զգեստը ավելի հաճախ համարվում է նրբագեղ, երեկոյան հանդերձ: Իհարկե, տաբատները, ջինսերը շատ առավելություններ ունեն: Դրանք հարմար են ու տաք, չեն սահմանափակում շարժումները, ինչի շնորհիվ կարելի է քայլել արագ և համարձակ: Բայց տաբատների հիմնական թերությունն այն է, որ թույլ չեն տալիս նրբագեղ ու կանացի տեսք ունենալ:
Orer.am-ը ներկայացնում է գարնանային զգեստների ֆոտոշարք:












































Պատրաստեց Լիանա Կարապետյանը