Ե. Զախարյանի գործով զբաղվում է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունը
ОбществоOrer.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար Երվանդ Զախարյանը մարտի 1-ի ամսաթվով, այսինքն` երբ արդեն ՀՀ նախագահի հրամանագրի համաձայն նախարարի պաշտոնից ազատված է եղել, հետին թվով հրամանագիր է ստորագրել, որի համաձայն, ընկերություններից մեկին «թույլատրել է» առաջիկա 50 տարիների ընթացքում օգտակար հանածոներ արդյունահանել:
Պարզելու համար, թե նախկին նախարարի կողմից հետին թվով ստորագրած հրամանն օրինակա՞ն է, թե՞ ոչ, և եթե` ոչ, ապա ի՞նչ քայլեր է ձեռնարկվել գործն ուսումնասիրելու և համապատասխան քայլեր ձեռնարկելու համար Orer.am-ը գրավոր դիմեց ՀՀ դատախազության հանրային կապերի բաժին: Մեր գրավոր հարցմանն ի պատասխան ստացանք հետևյալ գրավոր պատասխանը. ««Երվանդ Զախարյանը պաշտոնից ազատվելուց հետո հետին թվով հրաման է ստորագրել» հրապարակումը ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳՔ վարչության կողմից ուղարկվել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն՝ համապատասխան ընթացքը լուծելու համար»:
Արմինե Գրիգորյան