Սեզոնի հիթը. անթև ժիլետներ (լուսանկարներ)
LifestyleԻնչպես դասական ոճի շատ այլ հագուստներ, կանացի ժիլետները նույնպես այս տարի խելահեղ պահանջարկ են վայելում : Եվ զարմանալի չէ, որ նորաձևության տների նոր հավաքածուներում հայտնվեցին տարբեր ոճերի, տարբեր կտորներից կարված և տարբեր գույների ժիլետներ : Առաջատար դիզայներների ստեղծած ինքնատիպ ու նորաձև ժիլետները կարողացել են համատեղել միանգամից երկու շատ տարածված ուղղություն` հետաքրքիր ու չկրկնվող գործվածքներ և ոճային ձևվածք:
Իհարկե, ոմանք այն համարում են զգեստապահարանի ավելորդ իր, սակայն այսօր ժիլետները իսկապես շատ հարմար տարբերակ են որպես գործնական գրասենյակային ոճի հագուստ և որպես հանգստանալու ու զբոսանքի գնալու համար նախատեսված հանդերձ :
Այն հանգիստ կարող է փոխարինել պիջակին կամ ժակետին զով գարնանային օրերին և նույնիսկ վաղ աշնան տաք օրերին : Այս հագուստը այնպես է ներխուժել քաղաքային առօրյա կյանք, որ առանց նրա արդեն հնարավոր չէ պատկերացնել ժամանակակից կնոջ նորաձև զգեստապահարանը : Անկասկած, կանացի ժիլետների շատ տարբերակներ կարված են սպորտային ոճով : Սակայն, աքսեսուարների և այլ տարրերի ճիշտ ընտրության դեպքում նրանք կարող են կիրառվել ամենատարբեր հանգամանքներում` երեկույթներ, ժամադրություններ կամ պարզապես զբոսանքներ ընկերների հետ : Դուք կարող եք ընտրել ձեր նախընտրած երկարության տարբերակը, բայց անպայման պետք է հաշվի առնեք ձեր կազմվածքի առանձնահատկությունները : Օրինակ, ավելի երկար ժիլետները անհեթեթ տեսք կհաղորդեն կարճահասակ աղջիկներին : Այս դեպքում անհրաժեշտ են մինչև գոտկատեղը ձգվող տարբերակներ, որոնք հեշտությամբ կարելի է համադրել բարձր կրունկով երկարաճիտ կոշիկների հետ : Հագեք նրա հետ բրդյա բլուզ կամ ժակետ, եթե ձեր ժիլետ-բաճկոնը դա թույլ է տալիս :
Ամենանորաձև կանացի ժիլետները կարող են արձակվել կայծակ ճարմանդով կամ կոճակներով, կարող են ամրացվել կաշվե գոտիով կամ պարզապես բաց լինել, առանց որևէ ամրացնող հարմարանքի : Ցանկացած դեպքում նրանք բնական ու ոճային տեսք ունեն : Այս տարվա համար նախատեսված ամենանորաձև տարբերակները կարելի է համադրել տարբեր ոճերի հետ, ինչը ինքնին հանդիսանում է հետաքրքիր զբաղմունք ամբողջ աշխարհի նորաձևության սիրահարների համար : Դիզայներները ժիլետներն ակտիվորեն զարդարում են մորթիներով, մետաղական կոճակներով, ինչպես նաև մեծ ու փոքր գրպաններով, որոնք տեղադրվում են կրծքավանդակի և ձեռքերի հատվածում:
Orer.am-ը առանձնացրել է գարնան ամենանորաձև հագուստի գեղեցիկ տարբերակներ:






































Պատրաստեց Լիանա Կարապետյանը