Երբ պաստելային կապույտը չափազանց գրավիչ է (լուսանկարներ)
LifestyleԿապույտի հագեցած երանգները, որոնք բնորոշ են նավատորմի աշխատողների համար, այս տարի կարող են համարվել բազային հագուստների հիմնական գույներ : Դիզայներներն այն առաջարկում են որպես այընտրանք բոլոր նրանց, ովքեր հոգնել են կրել սև գույնի հագուստներ : Կապույտի երանգներով յուրօրինակ հագուստներ կարելի է գտնել գրեթե բոլոր հայտնի մոդելավորողների այս տարվա հավաքածուներում : Ինչպես երևում է, պաստելային գույներն աստիճանաբար զիջում են իրենց դիրքերը : Միայն երկնագույնն է, որ դեռ կարողանում է շահել որոշ դիզայներների սիրտը և մնալ նրանց հավաքածուներում :
Ի դեպ, եթե ցանկանում եք վստահություն ներշնչել, հագեք երկնագույն զգեստ: Երկնագույնը ոչ միայն վստահություն է ներշնչում, այլեւ հարգանք ձեր անձի նկատմամբ, ինչպես նաեւ ընդգծում է ձեր բարձր սոցիալական կարգավիճակը, ցույց է տալիս մյուսներին, որ դուք հակված եք կայունության: Շատերի կողմից նախընտրելի նուշով թխվածքաբլիթի նուրբ երանգները կամ այնպիսի գույները, ինչպիսիք են քաղցր բամբակի վարդագույն երանգը, նորածնի աչքեր հիշեցնող մեղմ երկնագույնը իդեալական կերպով իրենց տեղը կգտնեն ձեր զգեստապահարանում` նոր նոտա ավելացնելով, որը, ամեն դեպքում, չի փչացնի ձեր ընտրած ոճի կամ ուղղության ընդհանուր տպավորությունը: Քնքշանք և նուրբ գծեր` ահա այն ինչ առաջին հերթին իրենցից ներկայացնում են պաստելային գույները:
Սակայն պաստելային կապույտը չի կարող զիջել դիրքերը իր գրավչությամբ: Orer.am-ը ներկայացնում է գեղեցիկ ֆոտոշարք: Հաճելի~ դիտում:



































Պատրաստեց Լիանա Կարապետյանը