Արդրբեջանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները խուճապահար փախչում են Բաքու
ОбществоԱդրբեջանագետ Սարգիս Ասատրյանը Orer.am-ի հետ զրույցում նշեց, որ ադրբեջանական մամուլում տեղ գտած նյութերից դժվար է դատել, թե իրականում ինչ է կատարվում Ադրբեջանում, քանի որ դրանք ենթարկվում են որոշակի գրաքննության, սակայն սոցիալական ցանցերում առկա մեկնաբանություններից պարզ է դառնում, որ իրականությունը բոլորովին այլ է Ադրբեջանում:
«Սահմանամերձ շրջանների բնակիչներն իրենց գրառումներում դատապարտում են իրենց իշխանություններին՝ կոչ անելով դադարեցնել ստախոսությունը: Նրանք ասում են, որ առաջինն ադրբեջանական կողմն է հարձակվել, ոչ թե հայկական կողմը կամ ասում են, որ հայկական կողմը հրետանի չի օգտագործել, այլ իրենք են հրետանի օգտագործել»,- ասում է ադրբեջանագետը:
Վերջինս անդրադարձավ նաև քիչ առաջ ադրբեջանական կայքերից մեկի այն տեղեկությունը, թե ադրբեջանական կողմը հաստատել է, որ իրենք են առաջինը հարձակում գործել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիրքերի վրա: «Պարզ չէ, թե միտումնավո՞ր է նման տեղեկություն հրապարակվել, թե տեղեկատվական արտահոսք է եղել, քանի որ իրենց մոտ նման արտահոսքեր չեն լինում, սակայն այս պահին դժվար է որևէ կերպ մեկնաբանել ադրբեջանական հռետորաբանության նման կտրուկ փոփոխությունը»,- ասաց Ս. Աստարյանը:
Նրա խոսքով՝ օգտատերերի մեկնաբանություններից նաև պարզ է դառնում, որ ադրբեջանական սահմանային բնակավայրերից մարդիկ խուճապահար փախչում են Բաքու:
Ա. Գրիգորյան