ՀՀ բնապահպանության նախարարությունը առգրավել է սիգ և կողակ տեսակի ձկներ
ОбществоԲնապահպանական պետական տեսչությունը ապրիլի 18-22 ընկած ժամանակահատվածում իրականացրած շրջայցերի ընթացքում խախտումների քննության արդյունքում հարուցել է 870 հազար դրամի վարչական տուգանքի 14 որոշում և հաշվարկել 1,17մլն դրամի ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
ՀՀ Բնապահպանության նախարարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնել է, որ ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 2,83 մլն դրամ, և շաբաթվա ընթացքում առգրավվել է 129 կգ /281 հատ/ սիգ և 2,5կգ /30հատ/ կողակ տեսակի ձուկ:
Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում 4 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 200 հազար դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 4 որոշում և հաշվարկվել է 969 հազար դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Տավուշի տարածքային բաժնի հայտնաբերած ապօրինի ծառահատման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 147 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Արարատի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամի վարչական տուգանքի որոշում: Արմավիրի տարածքային բաժնի կողմից 2 տնտեսվարողների նկատմամբ կայացվել է 100 հազար դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում: Շիրակի տարածքային բաժնի կողմից 2 տնտեսվարողների նկատմամբ կայացվել է 130 հազար դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում:
Ապօրինի որսի իրականացման համար առգրավվել է 6 հատ ձկնորսական ցանց և 8 կգ սիգ տեսակի տիրազուրկ ձուկ և կայացվել է 50 հազար դր. գումարի վարչական տուգանքի որոշում: Անտառների և կենսաբազմազանության վերահսկողության բաժնի կողմից շրջայցերի ընթացքում առգրավվել է 21 կգ սիգ տեսակի տիրազուրկ ձուկ: Լոռու տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում առգրավվել է 2.5կգ կողակ տեսակի տիրազուրկ ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է Վանաձորի մանկատուն: Արագածոտնի տարածքային բաժնի կողմից ստուգայցերի ընթացքում հայտնաբերված ապօրինի որսի համար ֆիզի կական անձի նկատմամբ կայացվել է 150 հազար դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 24 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Արմավիրի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ձկնորսության գործերի քննության արդյունքում 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 140 հազար դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 27 հազար դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Երևանի տարածքային բաժնի կողմից առգրավվել է 76 կգ սիգ տեսակի տիրազուրկ ձուկ: Կոտայքի տարածքային բաժնի կողմից ստուգայցերի ընթացքում առգրավվել է 24 կգ սիգ տեսակի տիրազուրկ ձուկ: