Սեզոնի նորաձև զգեստները (լուսանկարներ)
LifestyleԵրբեմն կանանց լիակատար երջանկության համար բավական է ձեռք բերել մեկ գեղեցիկ, ոճային զգեստ, իսկ երբեմն նման գնումը լիովին կարող է փոխել նրանց կյանքը: Ճիշտ ձեր չափերին համապատասխան զգեստ ընտրելու դեպքում, հատկապես այնպիսի զգեստ, որը հիանալի սազում է ձեր կազմվածքին, արդյունքը հաճելիորեն կզարմացնի: Նոր գարնանային զգեստ փնտրելիս շատ կարևոր է գլուխը չկորցնել չափազանց մեծ ընտրության մեջ, որոնք առաջարկվում են խանութների ու վաճառողների կողմից: Հաճախ նրանք պարզապես ջանում են վաճառել նոր ապրանքը` մոռանալով, որ գնումներ կատարող կանանց համար կարևոր է գեղեցիկ տեսք ունենալը:
Ինչո՞վ են հատկապես գրավիչ գարնանային զգեստները: Դրանք այն իրերն են, որոնք պատրաստված են թեթև գործվածքներից, ինչը թույլ է տալիս, որ զգեստը գեղեցիկ նստի կազմվածքին: Մասնագետները շատ լավ գիտեն, որ իրենց զգեստները կրող կանանց ցանկությունն է ունենալ գեղեցիկ ու թարմ տեսք: Այդ պատճառով նրանք կտորների համար ընտրում են ոչ միայն գեղեցիկ գույներ, այլև աշխատում են այնպես անել, որ կտորները որակյալ լինեն: Այդպիսի զգեստների կարը և ձևվածքը թույլ են տալիս կանանց իրենց հարմարավետ ու թեթև զգալ: Երիտասարդ կանայք ու աղջիկները, հագնելով գարնանային զգեստներ, կարող են ի ցույց դնել իրենց ողջ կանացիությունը: Իսկ տղամարդկանց մոտ ցանկություն կառաջանա պաշտպանել նրանց ու հեռու պահել առօրյա կյանքի բոլոր դժվարություններից: Այս գարնան համար դիզայներների պատրաստած զգեստներն առանձնանում են իրենց բազմազանությամբ:
Յուրաքանչյուրի կողմից երկար սպասված գարնան համար նախատեսված ոճային զգեստներն ունեն վառ ու հագեցած գույներ: Մեծ ժողովրդականություն են վայելում երկար զգեստները` բավական բաց վերնամասով: Հաճախ դրանք ունեն վառ երանգներ ու ծաղկային նախշեր: Նման զգեստները ստեղծում են թեթև և հաճելի կերպարներ: Հատկապես երիտասարդ աղջիկներին արժե ուշադրություն դարձնել ավելի կարճ ու ազատ ձևվածքով տարբերակների վրա` պատրաստված թեթև շիֆոնից: Դրանք կարելի է կրել ինչպես բարձրակրունկների, այնպես էլ ցածր կոշիկների հետ: Ցածրահասակ կանայք ոչ մի դեպքում չպետք է կրեն այնպիսի զգեստ, որի գոտկատեղի գիծը բարձր է կամ ցածր, այդ հնարքը կարող է խլել նրանց հասակից ևս մի քանի սանտիմետր: Կտրականապես արգելվում են մեծ ու ծավալուն նախշերն ու նկարները: Պետք է խուսափել նաև խոշոր կամ մանր ծալքերից: Իսկ մարմնի փարթամ կառուցվածք ունեցող կանանց խորհուրդ է տրվում չկրել ցածր գոտկատեղով զգեստներ: Պետք է հրաժարվել նաև մեծ ծաղիկներից ու ժապավեններից, չնայած դրանք շատ նորաձև են այս գարնանը: Դեռևս բոլորովին վերջերս շատերը կարծում էին, որ երկար զգեստը համապատասխանում է միայն բարձրահասակ, սլացիկ ու էլեգանտ կանանց: Դա, իհարկե, այդպես է, սակայն ցածրահասակ, ինչպես նաև գեր կանայք նույնպես կարող են իրենց թույլ տալ կրել երկար զգեստներ` առանց վնասելու իրենց արտաքին տեսքին: Դրանք այս սեզոնի համար կլինեն լավագույն ընտրություն: Orer.am-ը կօգնի ընտրել զգեստ այս սեզոնի համար. ֆոտոշարքը հենց Ձեզ համար է:

































