Ереван, 20.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Մոդել Մարիկա Թունյանը` NEWS.am STYLE-ի Street Style ֆոտոշարքում

NEWS.am STYLE-ը գրում է.

Մարիկա Թունյանը հայկական նորաձեւության ոլորտի ամենավառ եւ ճանաչված դեմքերից է: Նա այս ասպարեզում է 13 տարեկանից: Բացի մոդելի մասնագիտությունից, Մարիկան ունի նաեւ իրավաբանական կրթություն: Նա այս ոլորտի քչերից է, ում հաջողվել է համատեղել մոդելինգն ու բարձրագույն կրթությունը:

Օրիգինալ արտաքին ունեցող մոդելի հետ զրուցեցինք իր մասնագիտական հաջողություններից: Մարիկան նաեւ լուսանկարվեց մեր Street Style ֆոտոշարքում եւ ցուցադրեց, թե ինչպիսին է  իր ոճն առօրյայում:

-Մարիկա, շատ վաղուց ես մոդելային բիզնեսում, մինչդեռ քեզ հետ սկսած շատ մոդելների արդեն չենք տեսնում ցուցադրությունների ժամանակ. Ինչպե՞ս ես կարողացել պահպանել դիրքերդ:

-Շատ տաղանդավոր եւ գեղեցիկ մոդելներ ունեինք, որոնք այսօր չեն երեւում ցուցադրություներին եւ էկրաններին այն պատճառով, որ ներկա դրությամբ  Հայաստանում չեն բնակվում: Հակառակ դեպքում հաստատ կտենեիք նաեւ նրանց, որովհետեւ նրանք բոլորն էլ մինչ օրս շատ լավ կազմվածք ունեն:

-Նշեցիր, որ գործընկերուհիներիցդ շատերն այժմ Հայաստանում չեն բնակվում: Իսկ դու երբեւէ չե՞ս մտածել արտերկրում բնակվելու եւ աշխատելու մասին:

-Գիտե՞ք` ես 18 տարեկանից աշխատել եմ նաեւ դրսում եւ ամեն անգամ վերադառնալուց հետո հասկացել եմ, որ ես ուզում եմ այստեղ մնալ, քանի որ այստեղ է իմ տունը, իմ ընկերները, իմ ընտանիքը, իմ ծնողները: Մի խոսքով, ես ինձ այստեղ եմ տեսնում:

-Յուրահատուկ արտաքին ունես: Շատերին թվում է, թե քեզ մոտ առկա են նաեւ այլ ազգերի գեներ…

-Հայրս Վրաստանից է, մայրս` Արեւմտյան Հայաստանից: Թեեւ շատերը կարծում են, թե ռուսական արմատներ ունեմ, այդպես չէ: Արմատներս սերում են Կովկասից:

-Երկար տարիներ նորաձեւության ոլորտում ես: Նկատելի առաջընթաց տեսնո՞ւմ ես այս ասպարեզում:

-Այո, փոփոխություններ տեսնում եմ: Կարծում եմ` հայկական նորաձեւության աշխարհը աստիճանաբար զարգանում է եւ հույս ունեմ, որ այն ավելի կաճի ու կդառնա ինդուստրիա: Շուտով կգա ժամանակ, երբ մենք էլ կունենանք հետաքրքիր ցուցադրություններ: Արդեն ունենք շատ երիտասարդ, բայց տաղանդավոր դիզայներներ, ովքեր օրիգինալ մտքեր են թելադրում այս ասպարեզում: Նշենք, օրինակ, Նելլի Սերոբյանին, որի հագուստը ես այսօր ներկայացնում եմ:

-Ցուցադրություններին քեզ տեսնում ենք գեղեցիկ եւ շքեղ զգեստներով. Իսկ պոդիումից դուրս ինչպիսի՞ն է քո ոճը:

-Իրականում ասպարեզը շատ է ազդում մարդու առօրյայի վրա: Եթե բիզնեսի ոլորտում ես աշխատում, ուրեմն պետք է կրես բիզնես look: Ըստ այդմ` պահարանումդ հենց այդ ոճի հագուստն է գերակշռում: Իմ դեպքում գերակշռում է դասական ոճը, քանի որ հաճախ միջոցառումներին հենց այդ ոճի հագուստով եմ ներկայանում:

-Երբ մեր ֆոտոշարքն իրականացնելիս զբոսնում էինք փողոցով, նկատեցի, որ մարդիկ անտարբեր չեն անցնում քո կողքով: Դու` ինքդ, ի՞նչ ես զգում, երբ նկատում ես մարդկանց այդ ուշադիր եւ զննող հայացքները:

-Գիտեք, դա իմ արտաքինի հետ այդքան էլ կապ չունի, դա ավելի շատ կապված է իմ բարձրահասակ լինելու հետ: Երբ հասակդ 175 սմ-ից բարձր է, իսկ դու նաեւ հագնում ես բարձրակրունկ կոշիկներ, որոնք ես հաճախ եմ հագնում, բնական է` մարդկանց մոտ դա հետաքրքրություն է առաջացնում: Բայց քանի որ ես փոքրուց եմ եղել բարձրահասակ, այդ հայացքները միշտ են եղել, այդ պատճառով էլ հիմա այդքան չեմ նկատում այդ ամենը:

-Որքան էլ, որ նորաձեւության ոլորտը շատերին վարդագույն է թվում, տարաձայնություններն այստեղ եւս քիչ չեն: Քո կյանքում եղե՞լ են դեպքեր, երբ այնքան ես հիասթափվել, որ մտածել ես թողնել այս աշխատանքը:

-Սկզբնական շրջանում են եղել հիասթափություններ: Երբ 13-14 տարեկանում մտնում ես նոր ասպարեզ, սկսում ես աշխատել ավելի փորձառու մասնագետների հետ: Իհարկե, լինում են նաեւ տարաձայնություններ. միշտ չէ, որ քեզ ընդունում են: Բայց այդ ամենն այնքան վաղուց էր, որ շատ բաներ նույնիսկ չեմ հիշում արդեն: Իսկ վերջին շրջանում տարաձայնություններ եւ հիասթափություններ չեմ ունենում: Ավելին, ինքս փորձում եմ աջակցել սկսնակ մոդելներին:

-Իսկ ամուսնությունդ ինչ-որ կերպ ազդե՞լ է կարիերայիդ վրա:

-Գիտեք, եթե ազդել է, ապա միայն դրականորեն, որովհետեւ իմ ամուսինն ամեն կերպ ինձ աջակցում է: Նա ինձ ընտրել է այնպիսին, ինչպիսին ես կամ, ինչի համար անչափ շնորհակալ եմ նրանից: Ամուսինս web դիզայներ է, այսինքն` արվեստից ոչ հեռու մարդ, եւ նա   մեծ հաճույքով է մասնակցում իմ ցուցադրություններին եւ նկարահանումներին:

-Մարիկա դու ե՛ւ ցուցադրությունների ես մասնակցում, ե՛ւ նկարահանվում ես մի շարք ֆոտոնախագծերում: Քեզ ի՞նչն է ավելի գրավում` պոդիո՞ւմը, թե՞ տեսախցիկը:

-Ես միշտ ասում եմ, որ ես պոդիումի մոդել եմ: Օրինակ արտերկրում այս երկու ոլորտները շատ հստակ տարանջատված են. կան հրաշալի պոդիումի մոդելներ, եւ կան մոդելներ, որոնք աշխատում են, որպես ֆոտոմոդել: Ի դեպ, ֆոտոմոդելների դեպքում հասակը կարեւոր չէ: Համաչափ արտաքին ունեցող, բայց ոչ բարձրահասակ աղջիկները շատ հեշտությամբ կարող են դառնալ ֆոտոմոդելներ: Դա, իհարկե, շատ ողջունելի է: Սակայն մեզ մոտ չկա այդ տարանջատումը… Ինչ վերաբերում է ինձ` արդեն նշեցի, որ ինձ պոդիումի մոդել եմ համարում եւ քայլելուց շատ մեծ բավականություն եմ ստանում:

-Ի՞նչ խորհուրդ կտաս այն աղջիկներին, որոնք ցանկանում են մոդելային կարիերայով զբաղվել:

-Խորհուրդ կտամ, որ ճիշտ գնահատեն իրենք իրենց: Եթե նրանք արտաքինով մոտ են մոդելային ստանդարտներին, ապա թող վստահորեն զբաղվեն այս ամենով: Սակայն շատ հաճախ Հայաստանում այլ խնդրի հետ ենք բախվում, երբ աղջիկները ցանկանում են դառնալ մոդել, բայց չեն գիտակցում, որ հասակի կամ կազմվածքի ստանդարտներով չեն համապատասխանում ինդուստրիայի պահանջներին: Իսկ եթե դուք համապատասխանում եք նշված չափանիշներին, ապա խիզախություն եմ մաղթում: Շատ կարեւոր է սկսել մի բանից, օրինակ` ֆոտոնկարահանումներից:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները` Մելինե Տոնոյանի

Դիզայներ` Նելլի Սերոբյան

 

Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp Nairi