Երևան, 20.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Խորհրդային ժամանակների «ամենաժողովրդական արտադրանքներից» մեկը. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 հոկտեմբերի). Գործարկվել է աշխարհի առաջին ավտոմատ համակարգով բջջային կապը. «Փաստ» Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան Էլի ձախողում. ինչպե՞ս դիմակայել լրջագույն վտանգներին. «Փաստ» Պետություն պետության ներսում. ի՞նչ կշահի Հայաստանը և ի՞նչ կկորցնի. «Փաստ» Եվրամիությանը միանալու ճանապարհը բախվել է անսպասելի խոչընդոտի. «Փաստ» «Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին. «Փաստ» Կներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ»


Մոդել Մարիկա Թունյանը` NEWS.am STYLE-ի Street Style ֆոտոշարքում

NEWS.am STYLE-ը գրում է.

Մարիկա Թունյանը հայկական նորաձեւության ոլորտի ամենավառ եւ ճանաչված դեմքերից է: Նա այս ասպարեզում է 13 տարեկանից: Բացի մոդելի մասնագիտությունից, Մարիկան ունի նաեւ իրավաբանական կրթություն: Նա այս ոլորտի քչերից է, ում հաջողվել է համատեղել մոդելինգն ու բարձրագույն կրթությունը:

Օրիգինալ արտաքին ունեցող մոդելի հետ զրուցեցինք իր մասնագիտական հաջողություններից: Մարիկան նաեւ լուսանկարվեց մեր Street Style ֆոտոշարքում եւ ցուցադրեց, թե ինչպիսին է  իր ոճն առօրյայում:

-Մարիկա, շատ վաղուց ես մոդելային բիզնեսում, մինչդեռ քեզ հետ սկսած շատ մոդելների արդեն չենք տեսնում ցուցադրությունների ժամանակ. Ինչպե՞ս ես կարողացել պահպանել դիրքերդ:

-Շատ տաղանդավոր եւ գեղեցիկ մոդելներ ունեինք, որոնք այսօր չեն երեւում ցուցադրություներին եւ էկրաններին այն պատճառով, որ ներկա դրությամբ  Հայաստանում չեն բնակվում: Հակառակ դեպքում հաստատ կտենեիք նաեւ նրանց, որովհետեւ նրանք բոլորն էլ մինչ օրս շատ լավ կազմվածք ունեն:

-Նշեցիր, որ գործընկերուհիներիցդ շատերն այժմ Հայաստանում չեն բնակվում: Իսկ դու երբեւէ չե՞ս մտածել արտերկրում բնակվելու եւ աշխատելու մասին:

-Գիտե՞ք` ես 18 տարեկանից աշխատել եմ նաեւ դրսում եւ ամեն անգամ վերադառնալուց հետո հասկացել եմ, որ ես ուզում եմ այստեղ մնալ, քանի որ այստեղ է իմ տունը, իմ ընկերները, իմ ընտանիքը, իմ ծնողները: Մի խոսքով, ես ինձ այստեղ եմ տեսնում:

-Յուրահատուկ արտաքին ունես: Շատերին թվում է, թե քեզ մոտ առկա են նաեւ այլ ազգերի գեներ…

-Հայրս Վրաստանից է, մայրս` Արեւմտյան Հայաստանից: Թեեւ շատերը կարծում են, թե ռուսական արմատներ ունեմ, այդպես չէ: Արմատներս սերում են Կովկասից:

-Երկար տարիներ նորաձեւության ոլորտում ես: Նկատելի առաջընթաց տեսնո՞ւմ ես այս ասպարեզում:

-Այո, փոփոխություններ տեսնում եմ: Կարծում եմ` հայկական նորաձեւության աշխարհը աստիճանաբար զարգանում է եւ հույս ունեմ, որ այն ավելի կաճի ու կդառնա ինդուստրիա: Շուտով կգա ժամանակ, երբ մենք էլ կունենանք հետաքրքիր ցուցադրություններ: Արդեն ունենք շատ երիտասարդ, բայց տաղանդավոր դիզայներներ, ովքեր օրիգինալ մտքեր են թելադրում այս ասպարեզում: Նշենք, օրինակ, Նելլի Սերոբյանին, որի հագուստը ես այսօր ներկայացնում եմ:

-Ցուցադրություններին քեզ տեսնում ենք գեղեցիկ եւ շքեղ զգեստներով. Իսկ պոդիումից դուրս ինչպիսի՞ն է քո ոճը:

-Իրականում ասպարեզը շատ է ազդում մարդու առօրյայի վրա: Եթե բիզնեսի ոլորտում ես աշխատում, ուրեմն պետք է կրես բիզնես look: Ըստ այդմ` պահարանումդ հենց այդ ոճի հագուստն է գերակշռում: Իմ դեպքում գերակշռում է դասական ոճը, քանի որ հաճախ միջոցառումներին հենց այդ ոճի հագուստով եմ ներկայանում:

-Երբ մեր ֆոտոշարքն իրականացնելիս զբոսնում էինք փողոցով, նկատեցի, որ մարդիկ անտարբեր չեն անցնում քո կողքով: Դու` ինքդ, ի՞նչ ես զգում, երբ նկատում ես մարդկանց այդ ուշադիր եւ զննող հայացքները:

-Գիտեք, դա իմ արտաքինի հետ այդքան էլ կապ չունի, դա ավելի շատ կապված է իմ բարձրահասակ լինելու հետ: Երբ հասակդ 175 սմ-ից բարձր է, իսկ դու նաեւ հագնում ես բարձրակրունկ կոշիկներ, որոնք ես հաճախ եմ հագնում, բնական է` մարդկանց մոտ դա հետաքրքրություն է առաջացնում: Բայց քանի որ ես փոքրուց եմ եղել բարձրահասակ, այդ հայացքները միշտ են եղել, այդ պատճառով էլ հիմա այդքան չեմ նկատում այդ ամենը:

-Որքան էլ, որ նորաձեւության ոլորտը շատերին վարդագույն է թվում, տարաձայնություններն այստեղ եւս քիչ չեն: Քո կյանքում եղե՞լ են դեպքեր, երբ այնքան ես հիասթափվել, որ մտածել ես թողնել այս աշխատանքը:

-Սկզբնական շրջանում են եղել հիասթափություններ: Երբ 13-14 տարեկանում մտնում ես նոր ասպարեզ, սկսում ես աշխատել ավելի փորձառու մասնագետների հետ: Իհարկե, լինում են նաեւ տարաձայնություններ. միշտ չէ, որ քեզ ընդունում են: Բայց այդ ամենն այնքան վաղուց էր, որ շատ բաներ նույնիսկ չեմ հիշում արդեն: Իսկ վերջին շրջանում տարաձայնություններ եւ հիասթափություններ չեմ ունենում: Ավելին, ինքս փորձում եմ աջակցել սկսնակ մոդելներին:

-Իսկ ամուսնությունդ ինչ-որ կերպ ազդե՞լ է կարիերայիդ վրա:

-Գիտեք, եթե ազդել է, ապա միայն դրականորեն, որովհետեւ իմ ամուսինն ամեն կերպ ինձ աջակցում է: Նա ինձ ընտրել է այնպիսին, ինչպիսին ես կամ, ինչի համար անչափ շնորհակալ եմ նրանից: Ամուսինս web դիզայներ է, այսինքն` արվեստից ոչ հեռու մարդ, եւ նա   մեծ հաճույքով է մասնակցում իմ ցուցադրություններին եւ նկարահանումներին:

-Մարիկա դու ե՛ւ ցուցադրությունների ես մասնակցում, ե՛ւ նկարահանվում ես մի շարք ֆոտոնախագծերում: Քեզ ի՞նչն է ավելի գրավում` պոդիո՞ւմը, թե՞ տեսախցիկը:

-Ես միշտ ասում եմ, որ ես պոդիումի մոդել եմ: Օրինակ արտերկրում այս երկու ոլորտները շատ հստակ տարանջատված են. կան հրաշալի պոդիումի մոդելներ, եւ կան մոդելներ, որոնք աշխատում են, որպես ֆոտոմոդել: Ի դեպ, ֆոտոմոդելների դեպքում հասակը կարեւոր չէ: Համաչափ արտաքին ունեցող, բայց ոչ բարձրահասակ աղջիկները շատ հեշտությամբ կարող են դառնալ ֆոտոմոդելներ: Դա, իհարկե, շատ ողջունելի է: Սակայն մեզ մոտ չկա այդ տարանջատումը… Ինչ վերաբերում է ինձ` արդեն նշեցի, որ ինձ պոդիումի մոդել եմ համարում եւ քայլելուց շատ մեծ բավականություն եմ ստանում:

-Ի՞նչ խորհուրդ կտաս այն աղջիկներին, որոնք ցանկանում են մոդելային կարիերայով զբաղվել:

-Խորհուրդ կտամ, որ ճիշտ գնահատեն իրենք իրենց: Եթե նրանք արտաքինով մոտ են մոդելային ստանդարտներին, ապա թող վստահորեն զբաղվեն այս ամենով: Սակայն շատ հաճախ Հայաստանում այլ խնդրի հետ ենք բախվում, երբ աղջիկները ցանկանում են դառնալ մոդել, բայց չեն գիտակցում, որ հասակի կամ կազմվածքի ստանդարտներով չեն համապատասխանում ինդուստրիայի պահանջներին: Իսկ եթե դուք համապատասխանում եք նշված չափանիշներին, ապա խիզախություն եմ մաղթում: Շատ կարեւոր է սկսել մի բանից, օրինակ` ֆոտոնկարահանումներից:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները` Մելինե Տոնոյանի

Դիզայներ` Նելլի Սերոբյան

 

Թրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմըԱլ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղինՄատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը2027 թ.-ի հունվարի 1-ից առողջության ապահովագրությանը կարող եք միացնել նաև ձեր հարազատներին. որքա՞ն պետք է վճարեքԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ինԴադիվանքի գմբեթավոր փոքր եկեղեցու խաչքարերն ու ադրբեջանական քացախըԲելառուսն արգելել է Լատվիայից մի շարք ապրանքների ներմուծումըBloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի»Աղվերանի անտառում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԶանգեզուր համայնքում նկատվել է ընձառյուծ, որին կոչել են Աղասի անվամբՎեգա ընկերությունը COP17-ի մասնակիցՌեսուրսներից դեպի նոր հնարավորություններ. Կայացավ Mining Armenia Forum-ըԻդրամն ու IDBank-ը մասնակցեցին COP17-ում «Իմ անտառ Հայաստանի» տաղավարի բացմանըԵրբ Ալիևը պահանջում է փոխել դիրքորոշումը, Փաշինյանն իսկույն կատարում է շեֆի հրամանը․Ուժեղ ՀայաստանԵգիպտոսը որոշել է զորքեր տեղակայել՝ Սաուդյան Արաբիան պաշտպանելու համարԻնչո՞ւ Փաշինյանը մերժեց պատերազմը դադարեցնելու առաջարկը․ ո՞րն էր իրական պատճառը. Էդուարդ ՇարմազանովՈղբերգական դեպք, ծննդկանի հարազատներն Ապարանի հիվանդանոցի մանկաբարձ-գինեկոլոգին են մեղադրումԷրիկ Առստամյանի առաջին պրոֆեսիոնալ մենամարտն ու առաջին նոկաուտըՍևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հոկտեմբերի 12-18-ըՌուբիոն փորձում է ամրապնդել ԱՄՆ-ի դիրքերը Կենտրոնական ԱսիայումՓաշինյա՛ն, դադարի՛ր Տիգրանաշենն անվանել Քյարքի, այն հայկական տարածք է. Ավետիք ՉալաբյանՏեղի է ունեցել «Vedi Central Residence» բնակելի համալիրի հիմնարկեքըԱյլևս ստիպված չեք լինի արտերկրում գտնվող հարազատներից դեղորայք խնդրել. տեսանյութԻշխանությունները թշնամու կատարած ցանկացած արարք ամեն գնով արդարացնում են. Արմեն ՄանվելյանԳյուղացիների խնդիրները կարող ենք լուծել միայն խոշորացման և համակենտրոնացման ծրագրերով. Հրայր ԿամենդատյանԿանաչ ֆինանսավորումից մինչև պատասխանատու բիզնես. Կոնվերս Բանկը՝ COP17-ում Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ ԶաքարյանՄիգրանտներ եվրոպական ապագայի դիմաց. ի՞նչ գին է պատրաստ վճարել Հայաստանը Յունիբանկը Agents for Impact GmbH-ի կողմից ստացել է կենսակայունության համապատասխանության վարկանիշ Ընտրություններն ապացուցեցին, որ խոր անդունդ կա կառավարության և ժողովրդի միջև. Մենուա ՍողոմոնյանUcom-ը` Երևանի բնապահպանական սիմպոզիում 2026-ի ռազմավարական գործընկեր Ուժեղ Հայաստանը շարունակելու է հոգ տանել մեր հայրենակիցների բարեկեցության մասին. Նարեկ ԿարապետյանԵս Երևանում եմ, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Գագիկ ԾառուկյանՀոգա՛ բնության մասին Team-ի հետ. COP17-ի շրջանակում ընկերությունը հանդես է գալիս բնապահպանական արշավով Պետք է հստակ ֆիքսել, որ Փաշինյանը խախտում է Սահմանադրությունը և մի շարք օրենքներ. Աննա ԿոստանյանԱմուլսարի հանքարդյունաբերական ծրագրի բնապահպանական ռիսկերը կներկայացվեն COP17-ի Կանաչ գոտում. Լիանա ՄարտիրոսյանՇարունակում ենք մեր հանդիպումները Գավառ համայնքի բնակավայրերում. Աննա ԿոստանյանԳավառի մեր մարտական թիմով՝ Սարուխանում իրականացրած հզոր քարոզարշավից հետո՝ նրա նորակառույց եկեղեցու բակում. Ավետիք ՉալաբյանԱյն մասին, թե ինչու բռնապետի կամակատարները չպետք է խուսափեն նրա ապօրինի հրահանգները կատարելու համար պատասխանատվությունից. Ավետիք ՉալաբյանԼավրովի հայտարարությունից մինչև Եվրոպայի ռազմականացում․ ո՞ւր է տանում այս ճանապարհը. Մհեր ԱվետիսյանԶՊՄԿ-ն երրորդ տարին անընդմեջ Mining Armenia Forum-ի ռազմավարական հովանավորն ու գլխավոր կազմակերպիչն էԳյումրու շարունակական զարգացումն ուժեղ, բարեկեցիկ և անվտանգ Հայաստանի մեր տեսլականն է. տեսանյութՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Աշոտ Մարկոսյանի կյանքի կարգախոսըԵթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը»Լեռներում տեղացել է սեզոնի առաջին ձյունը․ ՀունաստանՖրանսիայի ՆԳՆ-ն հաստատել է հոկտեմբերի 17-ի բողոքի ցույցերին ավելի քան 500 հազար մարդու մասնակցությունըՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար«Ռոսատոմը» ՀՀ-ից դրական ազդակներ է ստանում Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկի կառուցման առաջարկի առնչությամբ. ԼիխաչովՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըԱդրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը