Խելահեղ զգեստներ (լուսանկարներ)
LifestyleԶգեստի պատմությունը սկսվել է այն ժամանակ, երբ ստեղծվել է մանրագործվածքը`տեքստիլը, որից պատրաստում էին կանացի մարմինն ամբողջովին ծածկողզգեստներ: Սակայն ժամանակի հետ այդ զգեստները դարձան ավելի կարճ ու ավելիբաց: Ժամանակակից նորաձևության աշխարհում երկար զգեստ հասկացությունըմնացել է, բայց լիովին փոխվել է նրա տեսքը: Բազմաթիվ տարբերակներ, ձևեր,տարբեր ոճեր, տարբեր գործվածքների կիրառում և նրանց անկանխատեսելիհամադրություններ, այս ամենն օգնում է կատարել զգեստի հիմնական ֆունկցիան`ընդգծել գեղեցիկ սեռի ներկայացուցիչների հմայքը, գեղեցկությունն ուանհատականությունը:
Բոլորովին վերջերս շատերը կարծում էին, որ երկար զգեստը համապատասխանում է միայն բարձրահասակ,սլացիկ ու էլեգանտ կանանց: Դա, իհարկե, այդպես է, սակայն ցածրահասակ,ինչպես նաև գեր կանայք նույնպես կարող են իրենց թույլ տալ կրել երկարզգեստներ` առանց վնաս հասցնելու իրենց արտաքին տեսքին:
Դեֆիլեի հարթակներում կարելի է տեսնել նորաձև թավշյա զգեստներ, որոնք կախարդում են իրենց գեղեցկությամբ : Թավշյա հանդերձներն իսկապես էլեգանտ ու գրավիչ տեսք են հաղորդում երիտասարդ կանանց ու աղջիկներին : Իհարկե «թավշյա» բառը լսելիս, առաջին բանը, որ մտքում գալիս է,հիշողությունն է` կապված հին խորհրդային տարիներին գոյություն ունեցող վարագույրների հետ : Ժամանակին թանկարժեք ու շքեղ գործվածքն այսօր արդեն ասոցացվում է մի ինչ-որ հնադարյան իրի հետ : Թավշյա հագուստները երբեմն կարելի է տեսնել արդեն տարեց կանանց մոտ, ովքեր կրում են հին, նորաձևությունից դուրս եկած հանդերձներ :
Orer.am-ը առանձնացրել է խելահեղ զգեստներ:


















































Պատրաստեց Լիանա Կարապետյանը