Ереван, 03.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Տասը տարի է` նույն բանն ասում եմ իշխանություններին, տասը տարի է՝ օգուտ չկա. Ա.Ամարյան

Օրերս մամուլում հրապարակվել էր տեղեկություն այն մասին, որ «Կյանքի խոսք» աղանդավորական կազմակերպությունը, Հայաստանից բացի, գործում է նաև Ադրբեջանում:

Հոդվածում նշվում էր նաև, որ հայաստանյան կազմակերպության մասնաճյուղի մամուլի խոսնակ Արմեն Լուսյանը թեև հայտարարել է, թե Հայաստանի «Կյանքի խոսք» եկեղեցին ինքնանկախ եկեղեցի է, որևէ կենտրոնի մասնաճյուղը չէ և իրենց կազմակերպությունն առնչություն չունի Բաքվի «Կյանքի խոսք» եկեղեցու հետ, սակայն նույն հրապարակման մեջ բազում նկարներ կան, որտեղ պարզ երևում է, որ «Կյանքի խոսք»-ի հայաստանյան և ադրբեջանական առաջնորդները տարբեր տարիների ոչ միայն համատեղ մասնակցել են տարբեր գիտաժողովների, այլև միասին նկարվել են և ժամանակ անցկացրել: Ի դեպ, հրապարակման մեջ նշվում է, որ ապրիլյան պատերազմի օրերին Արթուր Սիմոնյանը Շվեդիայում հանդիպումներ է ունեցել նույնանուն կառույցի պարագլուխների հետ:

Մամուլը բազմիցս անդրադարձել է այն խնդրին, որ երկրի պատկան կառույցների կողմից պատշաճ ուշադրություն չի դարձվում երկրում գործող աղանդավորական կրոնական կազմակերպությունների գործունեությանը: Նրանք գործում են, ինչպես ձուկը ջրում, և երկրի ներսում ազատ գործունեություն իրականացնելով՝ կարող են նաև ազատ կերպով տարբեր տեղեկություններ հայթայթել այս կամ այն կառույցի մասին և դրանք «նվիրել» այլ երկրների հատուկ ծառայություններին: Քանի դեռ նման սցենարը բացառող հստակ փաստեր չկան, ապա կարելի է համարել, որ այն բավական մոտ կարող է լինել իրականությանը, ինչը կարող է սպառնալ երկրի ազգային անվտանգությանը:

«Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի» ղեկավար Ալեքսանդր Ամարյանը Orer.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ մի քանի տարի առաջ Ազգային անվտանգության խորհրդում ստեղծվել է խումբ, որը պետք է զբաղվեր մեր երկրում գործող բոլոր կրոնական կառույցների գործունեության ուսումնասիրությամբ:
«Այդ խմբի հիմնական գործունեությունը եղավ այն, որ տեղի ունեցավ բացման նիստ, սակայն դրանից հետո որևէ այլ քայլ չի կատարել՝ ո´չ լուծարել են, ո´չ էլ շարունակում է աշխատանքը»,- ասում է կենտրոնի ղեկավարը:

Նրա տեղեկացմամբ՝ աշխարհի բոլոր ազգային պետություններում պետական այս կամ այն կառույցի ներքո գործում են մասնագիտացված խմբեր, որոնք ուսումնասիրում են տվյալ երկրում գործող կրոնական կառույցների գործունեությունը:

«Օրինակ՝ Ֆրանսիայի խորհրդարանում գործող կառույցի գործունեության արդյունքում բացահայտվել են իրենց երկրում գործող կրոնական կառույցների կողմից թույլ տրված բազմաթիվ օրենսդրական խախտումներ, սակայն, չգիտեմ ինչու, մեր իշխանությունները նման խնդիրների չեն անդրադառնում»,- ասում է Ա. Ամարյանը:

Նա նշում է նաև, որ իրականում դրանք «պետություն» են պետության մեջ, որոնց որևէ ձևով մոտենալ հնարավոր չէ, և սովորաբար աղանդավորական կազմակերպությունները զբաղվում են փողերի լվացմամբ, բայց մեր երկրում այդ խնդրի վերաբերյալ նույնպես որևէ ուսումնասիրություն այդպես էլ չի իրականացվում:

Ի դեպ, Ա. Ամարյանի տեղեկացմամբ, 2008 թվականին ԱԺ-ն առաջին ընթեցմամբ ընդունել է «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որը հետագայում կրկին անտեսվել է, չնայած նրան, որ կրոնական կազմակերպությունների խնդիրը եղել և շարունակում է բոլոր երկրների համար մնալ ազգային անվտագության խնդիր:

«Նման կազմակերպությունները ֆինանսավորվում են արտասահմանից, ուրեմն նրանց հանդեպ պետք է շատ ուշադիր լինել, դրանով պետք է զբաղվեն մեր ազգային անվտանգության մարմինները: Ինչ վերաբերում է Հայաստանում գործող կրոնական աղանդավորական կազմակերպություններին, ապա դրանցից միայն մեկն է, որ հայկական ծագում ունի: Դա Ուղղադավան ավետարանական եկեղեցին է: Այս մի կառույցն է, որ միայն մեր երկրում է գործում, իսկ մնացածը միլիոնների հասնող ֆինանսավորում են ստանում արտերկրից»,- ասում է Ա. Ամարյանը:

Անդրադառնալով մամուլի հրապարակմանը՝ Ա. Ամարյանի կարծում է, որ հնարավոր է նաև, որ նշված կրոնական կազմակերպության միջոցով տեղեկության արտահոսք նույնպես եղած լինի, քանի որ աղանդավորների մոտ «սրբություն», «հայրենիք» հասկացություններ չկան: Կա միայն «հոգևոր հովիվ» հասկացությունը, ուստի շատ կարևոր է հասարակության իրազեկվածության մակարդակի բարձրացումն այդ կազմակերպությունների գործունեության մասին, ինչը կրկին բացիթողի վիճակում է:
Ուշագրավ մեկ տեղեկություն ևս: Ա. Ամարյանի տեղեկացմամբ՝ աղանդավորական- կրոնական կազմակերպությունները բավական ակտիվ գործունեություն են ծավալում նաև ընտրությունների ժամանակ՝ սատարելով ընդդիմությանը:

««Ժառանգություն», ՀԱԿ, Դաշնակցություն, գրեթե բոլորը համագործակցում են աղանդավորական-կրոնական կազմակերպությունների հետ: Նրանց հետ չեն համագործակցում միայն իշխանությունները: Բայց իշխանությունները պետք է ոչ թե աչքաթող անեն այս հարցը, այլ աշխատեն համապատասխան մասնագետներ պատրաստելու ուղղությամբ և լինեն տեղեկացված: Տասը տարի է՝ ես նույն բանն ասում եմ, տասը տարի է, ինչ օգուտ չկա: Ինչ վերաբերում է պայքարի ձևերին, ապա պետք է պայքարել ոչ թե հավատացյալի դեմ, այլ երևույթի և այդ կազմակերպությունների ղեկավարների դեմ, որոնք հավատացյալներին օգտագործում են իրենց նպատակների համար»,- ասում է Ա. Ամարյանը:

«Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի» ղեկավարի տեղեկացմամբ՝ Հայաստանի ազգաբնակչության 10-15 %-ը կրոնական տարբեր կազմակերպությունների անդամ է: Ի դեպ, մասնագետի կարծիքով աղանդավորական կրոնական կազմակերպությունների անդամներին պետք է արգելվի աշխատել այն կառույցներում, որոնց համար ազգաբնակչությանը վերաբերող տվյալների բազաները հասանելի են, սակայն այս հարցը նույնպես դեռևս օդից կախված է, ինչը նույնպես չի կարելի անտեսել:

Արմինե Գրիգորյան

Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy»