Գարունը` նրբագեղ նորաձևությամբ (լուսանկարներ)
LifestyleԱռաջին բանը, որ կարող է նրբագեղություն հաղորդել կերպարին, ժանյակն է: ամանակակից նորաձևության տների առաջատար դիզայներները այս տարի բառացիորեն հեղեղել են իրենց հավաքածուները ժանյակավոր հագուստներով: Ինչ էլ որ լինի, այսօր ժանյակավոր հանդերձները ճիշտ կրելու բազմաթիվ տարբերակներ կան: Անկախ նրանից, թե ինչ ոճ եք դուք նախընտրում` համեստ դասական, ազնվազարմ տիկնոջ թե գլամուրային կերպարը, կարելի է միանշանակ գտնել ցանկացած ոճի ժանյակավոր զգեստներ: Եթե դուք կասկածում եք, արժե արդյոք կրել ժանյակավոր զգեստ, նախ և առաջ, ուշադրություն դարձրեք կտորի որակին: Ցածրորակ ժանյակից պատրաստված զգեստները կարելի է օգտագործել առօրյայում կրելու համար: Ամուր ժանյակներից պատրաստված զգեստները լավ են նստում և թույլ են տալիս ստեղծել ամենօրյա հրաշալի կերպարներ:
Իսկ ահա պաստելային գույները, որոնք իրենց նրբությամբ գերազանցում են վառ գույներին, կարող են լինել Ձեր նրբագեղ կերպարի հիմքը: Դրանք համադրելը հեշտ է` հատկապես այս սեզոնին:
Ի տարբերություն զգեստի ցանկացած այլ տեսակի, երկար զգեստները սազում են բացառապես բոլոր կանանց, այստեղ կարևորը ձևվածքի ճիշտ ընտրությունն է և գունային գամման: Ի շնորհիվ երկար զգեստի, կանացի կազմվածքի թերությունները կարող են դառնալ նրա առավելությունները: Փեշի տակից երևացող մերկ ոտքը նրբագեղություն է հաղորդում:
Դե ինչ, տեսնենք, թե ինչպիսին կարող է լինել նրբագեղ նորաձևությամբ գարունը:
Orer.am-ը պատրաստել է գեղեցիկ ֆոտոշարք:




































0







Պատրաստեց Լիանա Կարապետյանը