Քիմիաթերապիան կարող է զիջել իր դիրքերը բուժման այս նոր մեթոդներին. Պրոֆեսոր Մ. Կոնոպլովա
ИнтервьюԱմբողջ աշխարհով մեկ լեյկեմիայով տառապում են թե´ մեծերը, թե´ երեխաները, սակայն հիմնականում տվյալ հիվանդությունը հանդիպում է պատանիների ու երիտասարդների մոտ, Orer.am-ի հետ զրույցի ժամանակ նշեց Տեխասի համալսարանի ՄԴ Անդերսոն քաղցկեղի կենտրոնի լեյկեմիաների ու ցողունային բջիջների փոխպատվաստման ամբիոնի պրոֆեսոր Մարինա Կոնոպլյովան: Ըստ պրոֆեսորի՝ հիվանդության պատճառները մինչեւ վերջ պարզ չեն:
«Լեյկոզի զարգացմանը նպաստում են իոնացված ճառագայթումը, թունավոր նյութերի ազդեցությունը, բջիջների ժառանգական ապարատի փոփոխությունը,ինչպես նաեւ որոշ վիրուսներ։ Այս պատճառների ազդեցությամբ ոսկրածուծի արյունաստեղծ բջիջները փոխում են իրենց հատկությունները եւ սկսում արագ բաժանվել՝ ճնշելով առողջ բջիջներին եւ դուրս գալով դեպի պերիֆերիկ արյուն: Արյան հոսքով լեյկոզային բջիջները տարածվում են ամբողջ օրգանիզմով»,- ասաց նա։
Ինչպես նշեց Մարինա Կոնոպլյովան, ըստ լեյկոզային բջիջների առանձնահատկությունների, նրանք բաժանվում են սուր եւ քրոնիկական լեյկոզների։ Սուր լեյկոզով հիվանդների մոտ բարեհաջող բուժում է նկատվում բավական ցածր տոկոսով՝ ընդամենը 30% մեծերի մոտ, իսկ մելոպլաստիկ լեյկոզի բուժման հավանականությունը մեծահասակների մոտ հասնում է մոտ 60%-ի: «Տվյալ հիվանդության տրադիցիոն բուժումը քիմիաթերապիան է, ողնուղեղի տրանսպլանտացիան, սակայն հիմա ի հայտ են եկել բուժման նոր մեթոդներ՝ «թարգետային» թերապիան, որն իրականացվում է դեղահաբերի միջոցով, մյուս տարբերակն իմունային օնկոլոգիան է, որն իրականացվում է հակամարմիններով: Քիմիաթերապիան կարող է զիջել իր դիրքերը բուժման այս նոր մեթոդներին»,- ասաց Մ. Կոնոպլյովան:
Սոսե Չանդոյան