Մետալիկ տատուները ամռան հիթ են (ֆոտո)
LifestyleԱյսօր բավականին նորաձև է մարմնի տարբեր մասերում դաջվածքներ ու պիրսինգներ անելը: Հայաստանում՝ հատկապես երիտասարդության շրջանում, այդ երևույթը լայն տարածում է գտել վերջին տասնամյակում: Սկզբնական շրջանում թե´ դաջվածքը, թե´ պիրսինգը ծիսական բնույթ են կրել: Այդ կերպ մարդիկ ցույց են տվել իրենց պատկանելիությունը այս կամ այն ցեղախմբին, իսկ այսօր այն համարվում է մարդու իմիջի մի մասը, շրջապատից տարբերվելու միջոց:
Դաջվածքը (Tattoo) ունի մոտ 5000 տարվա պատմություն, նախկինում արվել են ստրուկների և տնային կենդանիների վրա՝ օտար ցեղերի կողմից դրանց առևանգման վտանգից խուսափելու և տարբերակելու համար: Իսկ պիրսինգ (piercing) բառը թարգմանաբար նշանակում է ծակել, անցք անել: Օրինակ՝ Հին Հնդկաստանում մի քթանցքին օղ ունենալը վկայում էր, որ կին ամուսնացա է, Հին Հռոմում զինվորները օղեր էին կախում կրծքին՝ ի նշան ուժի և առնականության:
Իսկ մետալիկ տիպ-տատուները արդեն երկրորդ սեզոնն է` ամռան հիթ են: Աղջիկները էսթետիկ հաճույք են ստանում` դրանք դաջելով մարմնի տարբեր մասերում, հաճախ`որպես ոտքի, ձեռքի կամ պարանոցի զարդ:
Այդպիսի տիպ-տատուները շատ խանութներում կարելի է գտնել` բավականին մատչելի:
Իսկ թե ինչպես ճիշտ համադրել, Orer.am-ը առաջարկում է այս ֆոտոշարքում.































Պատրաստեց Լիանա Կարապետյանը