Ուսերը բաց զգեստները հմայք են հաղորդում (լուսանկարներ)
LifestyleՈւսերը բաց կարող է լինել ցանկացած զգեստ, որի փակ ուսի մասը կարող է լինել կարված տարբեր լայնության կտորներից: Դրանք կարող են լինել հաստ կամ բարակ և միանալ զգեստի վերևի հատվածի հետ: Չնայած այն համգամանքին, որ նման զգեստների մեծ մասը լինում են առանց թևերի, իրականում դրանք հանդիպում են նաև երկար, կարճ կամ երեք քառորդ թևքերով: Այդ ոճի զգեստները թույլ են տալիս իրենց երջանիկ տիրուհիներին ի ցույց դնել իրենց գեղեցիկ ուսերը, ըստ այդմ չլինելով չափից դուրս գռեհիկ:
Ուսերը բաց զգեստների համար նախատեսված չեն ավանդական կտրվածքները: Դեկոլտեի ձևը որոշվում է հաշվի առնելով թևքերի ձևը: Եվ քանի որ, գոյություն ունեն այդպիսի զգեստների մեծ թվով տարբերակներ, ցանկացած տեսակի կազմվածք ունեցող կին կարող է իրեն թույլ տալ կրել մի ուսը բաց զգեստներ: Իհարկե, այստեղ որոշակի բացառություններ կան: Խոշոր կազմվածքով կանանց խորհուրդ է տրվում զերծ մնալ այդպիսի զգեստ գնելուց և դիտարկել այլ տարբերակներ, քանի որ բաց ուսով զգեստները ավելի կգիրացնեն նրանց: Եթե դուք որոշել եք անպայման ձեռք բերել բաց ուսով զգեստ, ապա պետք է հաշվի առնեք մի շարք գործոններ: Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել գոտկատեղի դիրքի, ձևվածքի վրա, ինչպես նաև գործվածքի վրա, որն օգտագործվել է զգեստը կարելիս: Պետք չէ մոռանալ նաև համապատասխան ներքնազգեստի մասին, որպեսզի զգեստի տեսքը կատարյալ լինի:
Այդ զգեստը շեղում է ուշադրությունը մարմնից և կենտրոնացնում է այն պարանոցի և ուսերի հատվածին: Ահա թե ինչու այդպիսի զգեստները սազում են գրեթե բոլոր կանանց: Սակայն, որպեսզի դուք հաջողությամբ ընդգծեք ձեր գեղեցիկ ուսերը, պետք է ճիշտ ընտրեք զգեստի երկարությունը և գոտկատեղի գիծը, որը համապատասխան կլինի հենց ձեր կազմվածքին: Այն կանայք, որոնք ունեն նեղ ուսեր և լայն ոտքեր ու գոտկատեղ, զգեստ ընտրելիս, պետք է այնպես անեն, որ ուշադրությունը կենտրոնացնեն ուսերի ու պարանոցի վրա: Եվ հենց դա է պատճառը, որ ուսը բաց զգեստները նրանց համար լավագույն տարբերակներն են: Ամռանը այսպիսի զգեստներ կրելըհրաշալի կլինի:
Orer.am-ը ներկայացնում ուսերը բաց զգեստների նրբագեղությունը:




































Պատրաստեց Լիանա Կարապետյանը