Կոշիկը երբեք շատ չի լինում. ֆոտոշարք
LifestyleԿոշիկի պատմությունը հաշվվում է հազարամյակից ավելի: Ամենահավաստի տվյալներն այն մասին, թե ինչ կոշիկ են հագել մեր նախնիները, վերաբերում են դեռեւս հին Եգիպտոսի եւ հին Հունաստանի գոյության ժամանակներին: Այդ ժամանակներում տարածված էին ամենահնարավոր տեսակի սանդալներ, որոնք պատրաստվում էին այնպես, որ ըստ կոշիկի կարելի էր զանազանել տարբեր դասերի ներկայացուցիչներին: Բացի այդ, տղամարդկանց եւ կանանց կոշիկները տարբերվում էին գույնով, իսկ ձեռագործ եւ մարգարտյա զարդարանքները ցույց էին տալիս, որ այդ կոշիկները նախատեսված էին հատուկ առիթների համար: Միջնադարյան Եվրոպայում սանդալներին փոխարինելու եկան երկար դեպի վերեւ թեքված քթով կոշիկները` պուլենները: Իսկ XIV դարում կոշիկների երկարությունը տիրոջ ազնվականությունն էր ցուցադրում. կոշիկի երկարությունն ավելանում էր` կախված աստիճանից:
Կոշիկը մարդու արտաքինում շատ կարևոր դեր է խաղում, հատկապես կանանց դեպքում: Իսկ թե ինչպիսին կլինի այն, կախված է կոշիկ ընտրելու հմտությունից: Բոլոր կանայք գիտեն, որ տրամադրությունը բարձրացնելու ամենալավ միջոցը նոր կոշիկ գնելն է: Իսկ ինչպե՞ս անել, որ կոշիկը կրելն նույնքան հաճույք պատճառի, այլ ոչ թե դառնա տանջանք ու տառապանք:
Կոշիկը երբեք շատ չի լինում. այս մասին գիտի յուրաքանչյուր նորաձև աղջիկ: Այդ իսկ պատճառով չարժե գումար խնայել կոշիկի վրա, առավել եւս` զրկել ձեզ դրա որևէ նորաձև տեսակից: Անկախ նորաձևության միտումներից, սակայն, յուրաքանչյուր կին իր զգեստապահարանում պետք է ունենա արդեն դասական դարձած կոշիկների տեսակներ, որոնք սազական կլինեն ցանկացած կերպարի հետ:
Ահա դրանք`1. Սուրսայր բարձրակրունկներ. ցանկալի է սև կամ մարմնագույն.
2.Դեղձագույն կամ բաց երանգի այլ բալետկա.
3.Բարձրակրունկ բոկոտիկներ
4.Սպորտային կոշիկներ
5. Ցածրակրունկներ
6. Պլատֆորմ
Orer.am-ի պատրաստած ֆոտոշարքը ապացուցում է, որ կոշիկը շատ չի լինում:









































Պատրաստեց Լիանա Կարապետյանը