Անհարմար, բայց չափազանց գեղեցիկ. բարձրակրունկ կոշիկներ (լուսանկարներ)
LifestyleԻ՞նչ է կատարվում, երբ կինը բարձրակրունկ կոշիկ է կրում. նախ փոխվում է հենման կետը, ողջ թաթի փոխարեն մարմնի զանգվածը տեղափոխվում է ոտնաթաթի վրա: Սա ոչ միայն չի նպաստում հավասարակշռության պահպանմանը, այլ նաև վատ է անդրադառնում ոտնաթաթի հոդերի վրա:Բարձրակրունկների չարաշահման դեպքում անգամ կարող է ոտքի դեֆորմացիա տեղի ունենալ, սակայն հարցին իրազեկ մոտենալու դեպում արդյունքները միայն դրական չեն լինելու: Ճիշտ քայլելու համար միշտ հիշեք՝ նախ պետք է հենվել կրունկի, ապա միայն թաթի վրա: Երկրորդ կանոնը՝ ձիգ պահեք մեջքը, ասես ինչ-որ մեկը Ձեր գլխի կենտրոնից թելով վեր է ձգում Ձեզ: Այսպես կնվազեցնեք մեջքի լարվածությունը:
Օգտակար է բարձրակրունկները հանելուց հետո մի քանի թեթև վարժություններ անել: Վարժանքից հետո մեջքի լարվածությունը կթոթափվի: Բարձր կրունկների վրա անցկացրած երկար օրվանից հետո զգուշությամբ խնամեք ոտնաթաթը: Շատ օգտակար է հատկապես մեղրով մերսումը:
Բարձրակրունկներ կրելը չարիք է, սա այն դեպքն է, որ կարող ենք ասել` գեղեցկությունը զոհեր է պահանջում: Բայց թե որքան գեղեցիկ են դրանք, ներկայացնում է Orer.am-ը:














































Պատրաստեց Լիանա Կարապետյանը