Ինչպես վերացնել տհաճ հոտերը. հետաքրքիր փաստեր
LifestyleOrer.am-ը ներկայացնում է տհաճ հոտերից ազատվելու լավագույն տարբերակներ:
Մի շտապեք վրայից հանած հագուստը տեղավորել պահարանում: Մարդու մաշկի ծակոտիներով օրական գոլորշիանում է մոտ մեկ լիտր հեղուկ: Գոլորշիները «ֆիլտրվում են» կտորի միջոցով: Այդ ֆիլտրը` կտորը, պետք է ազատել գոլորշիների մնացորդներից. հովհարեք զգեստները:
Դուք ինքներդ չեք ծխում, սակայն ձեր հյուրերին ծխելն արգելել անհարմար է: Իսկ ծխախոտի ծուխը շուտ է ներծծվում: Բավական չէ միայն օդափոխել սենյակը: Ծխախոտի հոտով ներծծվում են նաև հագուստները: Որպեսզի ազատվեք այդ հոտից, հյուրերի գնալուց հետո բացեք պատուհանը, խավոտ 2-3 սրբիչ թրջեք և դրեք սենյակի տարբեր մասերում: Խոնավ սրբիչները ներծծում են այդ տհաճ հոտը: Ծխախոտի կուտակված ծուխը սենյակից կարելի է վերացնել մի քանի մոմ վառելով:
Որպեսզի բնակարանից վերացնեք յուղաներկի հոտը, անհրաժեշտ է բնակարանում 2-3 օր պահել մեկ դույլ ջուր:
Որպեսզի սենյակում հաճելի հոտ լինի, մի քանի կաթիլ օծանելիք լցրեք չվառած էլեկտրական լամպի վրա: Բավական է վառել այն, և սենյակում կտարածվի օծանելիքի հաճելի բույրը:
Որպեսզի վերացնեք սպասքապահարանում առաջացած տհաճ հոտը, բավական է այնտեղ մի գիշեր թողնեք թարմ կաթ և դռները պինդ փակեք:
Ջնարակված սպասքից տհաճ հոտը կարելի է վերացնել` այն եռացնելով ջրի մեջ` ավելացնելով փոքր քանակությամբ քացախ և կարտոֆիլի կեղև:
Եթե պահարանից խոնավության կամ բորբոսի տհաճ հոտ է գալիս, պահարանի մեջ մի քանի կտոր շաքար դրեք:
Որպեսզի խոհանոցից վերացնեք կերակրի հոտը, տաք գազօջախի վրա մի փոքր աղ ցանեք:
Կաթսայից տհաճ հոտը կվերանա, եթե այն լվանաք աղաջրով:
Եթե թավան շփեք թեյով, ձկան ու սոխի հոտը կվերանա:
Ձկան տհաճ հոտը լրիվ վերացնելու համար ամանեղենը լվացեք քացախով, կիտրոնի հյութով:
Եթե կաթը թափվել է գազօջախի վրա, պետք է անմիջապես վրան թրջած թերթ գցել, որպեսզի հոտը սենյակում չտարածվի:
Ծովատառեխի հոտը դանակների վրայից հեռացնելու համար բավական է դրանք շփել գազարով կամ կարտոֆիլով:
Ձեռքերի վրայից սոխի կամ սխտորի հոտը կարելի է անցկացնել սուրճի նստվածքով: Սխտորը մաքրելուց և կտրատելուց հետո ձեռքերից հոտը անցկացնելու համար ձեռքերը առատորեն շփեք աղով և լվացեք գոլ ջրով:
Սոխը մաքրելուց հետո ձեռքերը շփեք եփած կարտոֆիլով և սոխի հոտն իսկույն կանհետանա: