Խակի կանաչը` 2016-ի նորաձև ու շքեղ գույն. ֆոտոշարք
LifestyleԿար ժամանակ, երբ խակի կանաչը ասոցացվում էր միայն սաֆարի ոճի կամ կամուֆլյաժի հետ, բայց 2016-ին դիզայներներն առաջարկում են այս երանգն օգտագործելամենուր կանաչավունը` երեկոյան զգեստներում, casual ոճում:
Կանաչի բոլոր երանգներն էլ հաճելի են աչքին, քանի որ մինչև իսկ անհիշելի ժամանակներից հայտնի է, որ կանաչ երանգները իրենց մեջ պարունակում են հանգստություն և խաղաղություն: Վերջին ժամանակներում համաշխարհային հայտնի դիզայներները հաճախ են ընտրում իրենց հավաքածուներում առկա զգեստների համար հենց այդ գույնը և փորձարկումներ են անում: Իսկ հայտնի մարդիկ կարմիր գորգով անցնելու համար սկսել են ավելի հաճախ ընտրել կանաչ բնությունը հիշեցնող շքեղ զգեստներ:
Philip Lim, Akris, Gucci,Nina Ricci նորաձևության տներն իրենց հավաքածուներում առատորեն օգտագործել են կանաչադեղնավուն, հողագույն, ձիթապտղի երանգները:
Մի վախեցեք էքսպերիմենտներ անել և փնտրել ձեր կատարյալ ու յուրահատուկ կերպարը: Այդ կախարդական գույնի բոլոր առավելություններից լիարժեք կերպով օգտվելու համար պետք է ճիշտ կիրառել և համադրել այն ձեր հանդերձներում` ամենօրյա, գրասենյակային, էլեգանտ ու կոկտելային: Ծովային կանաչի երանգները հանդիսանում են գրասենյակային հանդերձների համար ամենաճիշտ ընտրությունը: Կանաչի ֆոնին ծաղկային ապլիկացիաներով կիսաշրջազգեստ, մուգ կանաչով բլուզ, սպիտակ ժակետ, չեզոք գույնի կոշիկներ` ահա իդեալական տարբերակ գրասենյակում կրելու համար: Իսկ երեկոյան, երկար զգեստի համար կարելի է ընտրել խակի կանաչը, որն անշուշտ կգրավի շրջապատող բոլոր մարդկանց ուշադրությունը:
Խակի կանաչի շքեղությունը Orer.am–ը ներկայացնում է գեղեցիկ ֆոտոշարքում:
































