Ամառային զգեստներ. ինչ կրել (ֆոտո)
LifestyleԱմառը աղջիկների համար սիրելի սեզոն է. թեթե, գեղեցիկ զգեստներ,նորաձև կերպարներ…
Այս տարվա ամառը լինելու է վառ ու լուսավոր, և դրան հատկապես նպաստելու են ծաղկային նախշերով թեթև ամառային զգեստները, որոնք պահպանում են իրենց գրավչությունն ու ողջ հմայքը : Այլևս պետք չէ կասկածել, թե ինչ հագուստներով համալրել զգեստապահարանը այս ամառվա համար : Միանշանակ կարելի է ասել, որ այնտեղ պետք է գերակշռեն ծաղկավոր զգեստները : Սովորաբար, հայտնի դիզայներներն իրենց հավաքածուներում ցուցադրում են հագուստի և աքսեսուարների այնպիսի համադրություններ, որոնք պատկանում են միևնույն ոճին : Անհրաժեշտ է սովորել ճիշտ համադրություններ ընտրել կարմիր և կապույտժաղկային մոտիվներով հագուստների համար : Ավելի ներդաշնակ ու հանգիստ կերպարանք ստանալու համար կարելի է միավորել կոնտրաստային վառ գույները և պաստելային երանգները :
Ծաղկային նախշերով աքսեսուարները նույնպես շատ ակտուալ են այս տարվա գարուն-ամառ հավաքածուներում : Որոշ դիզայներներ զարդարում են կանացի պայուսակները, գոտիները կամ շարֆերը կաշվից կամ մետաքսից պատրաստված գեղեցիկ ծաղիկներով, մյուսները «նկարում են» բնապատկերներ՝ ընդօրինակելով գեղանկարիչներին : Շատ ապրանքանիշերի հավաքածուներում կարելի է տեսնել երիցուկի, վարդի և այլ ծաղիկների նախշերով աքսեսուարներ : Այս տարվա նորարարություններից են ծաղիկներով զարդարված տարբեր ոճերի պայուսակները՝ երեկոյան, ամենօրյա կամ ուսապարկ տարբերակները : Անհնար է չսիրել ամառը, չէ՞ որ այն բացառիկ հնարավորություն է տալիս վայելել ծաղիկների առատությունը : Անհնար է չսիրել ծաղկային նախշերով զգեստները հատկապես ամռանը, երբ նրանք ստեղծում են ամառային, սքանչելի, նուրբ կերպարներ :
Orer.am-ը պատրաստել է ամառային զգեստների գեղեցիկ ֆոտոշարք:










































