Աշխարհի ամենաշքեղ թռչող նավի պատմությունը՝ The Daily Mail-ի ֆոտոշարքում (լուսանկարներ)
LifestyleՀեռավոր 1929թ. իր առաջին թռիչքն է իրականացրել աշխարհում ամենաշքեղ թռչող նավը, որն անարգել կարող էր ճեղքել ծովի փրփրադեզ ալիքներն ու նույնպիսի հեշտությամբ կարող էր ճախրել կապույտ երկնքում:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, մոտ 100 տարի առաջ ներկայացված թռչող նավը կրել է Dornier Do-X անվանումը՝ ի պատիվ իր ստեղծողի՝ դիզայներ Կլաուդիուս Դորնյեի:
70-100 ուղևորի համար նախատեսված ունիվերսալ փոխադրամիջոցն այն ժամանակվա համար համալրված է եղել լիարժեք հանգստի համար անհրաժեշտ բոլոր պայմաններով:
Նշվում է, որ Dornier Do-X-ը կշռել է 61 տոննա, դրա թևերի բացվածքը եղել է 54մ: Այն ունեցել է 12 հզոր շարժիչ ու կարողացել է առավելագույնն օդ բարձրանալ 502 մ բարձրության վրա:
Աղբյուրը մանրամասնում է, որ թռչող նավի կառուցումը ֆինանսավորել է Գերմանիայի տրանսպորտի նախարարությունը, իսկ շինարարական աշխատանքները ստանձնել են շվեյցարացիները:
այտնի է, որ ԱՄՆ-ի, Եվրոպայի ու Աֆրիկայի տարածքներում բազում ճամփորդություններ իրականացրած փոխադրամիջոցը կարողացել է հրաշքով խուսափել մի շարք ողբերգական վթարներից, որոնց պատճառով մարդկանց հետաքրքրությունը դրա նկատմամբ կորել է: Դրա հետևանքով 1930-ական թվականների կեսերին Dornier Do-X-ը դուրս է եկել շահագործումից:








