Պաստելային գույները ամառային զգեստապահարանում. Ֆոտոշարք
LifestyleԱմառը նորաձևությանը հետևողների ամենասիրելի եղանակն է : Որքան էլ եղանակին բնորոշ վառ գույները գերիշխում են ամառային կերպարներում, պետք չէ մոռանալ նուրբ գույների մասին :
Այս սեզոնի հիթը կապույտի տարբեր երանգներն են : Դրանք առաջին հերթինփիրուզագույնն ու ծովագույնն են : Վերջինս իդեալական կերպով սազում է վառարտաքինով սևահերներին և մաշկի սառը երանգով շիկահերներին : Իսկփիրուզագույնի մասին պետք է ասել, որ այն նախընտրելի է ավելի «տաք»արտաքինով աղջիկների համար : Դասական կապույտը և կապտականաչը այս տարի նույնպես առաջատար դիրքերում են : Փորձեք տարբեր համադրություններ,ընտրեք այն երանգները, որոնք հենց ձեզ համար են ստեղծված և վայելեք կապույտգույնի հաճելի ներկայությունը :
Ամառային սեզոնին զուգահեռ իրար հետևից գալիս են այսպես կոչված «համեղ»գույները : <<Քաղցր>> թրենդային գույների ցուցակի սկզբում իրենց առանձնահատուկ տեղն են գրավել տապակած նուշի ու ելակով պաղպաղակի անկրկնելի երանգները :Այդ գույներն, իրապես, նույնքան գայթակղիչ են, որքան նրանց անուններն են : Բացի այդ, կարելի է հանգիստ համադրել այդ երկու երանգները : Այդյունքում ստացվում է շատ հմայիչ կերպար, որը շատ նուրբ է, բայց ոչ մանկական : Ելակով պաղպաղակիգույնը վարդագույնի այն երանգներից է, որը հանգիստ կարող է իրեն թույլ տալհասուն կինը : Այն մեկ անգամ փորձելուց հետո դուք կվերանայեք ձերվերաբերմունքը «Բարբիի գույնի» հանդեպ :
Ավելի նուրբ ու էլեգանտ կերպար ստանալու համար ոճաբանները խորհուրդ են տալիս ընտրել սպիտակ գույնը : Դա կարող է լինել դասական սպիտակ բլուզ,տաբատ, կիսաշրջազգեստ կամ նույնիսկ երկար զգեստ : Եվ մի հավատացեք այնկարծրատիպին, թե իբր սպիտակը գիրացնում է : Եթե Ձեզ պետք է բարձրահասակ ու նրբակազմ երևալ, ապա Դուք կարող եք ընտրել նույն գույնի վերնաշապիկ ևկիսաշրջազգեստ կամ տաբատ : Եվ, իհարկե, կրեք ձեր ճիշտ չափերին և մարմնի կառուցվածքին համապատասխան հագուստներ : Իսկ վախենալ սպիտակից ամենևին պետք չէ :
Orer.am-ը Ձեզ համար առանձնացրել է պաստելային գույներով ամառային նորաձև համադրություններ :









































