Ամառային նորաձև համադրություններ. ֆոտոշարք
LifestyleԱմռանը նորաձև կերպարներ ստեղծելը այնքան էլ բարդ չէ: Պարզապես պետք է իմանալ` ինչն է նորաձև:
Պետք է նշել, որ հիմա թրենդային են համարվում տարբեր կտորներից կարված տաբատները: Դիզայներները ներկայացրել են այնպիսի երկարության տաբատներ, որոնք ձգվում են մինչև ոտքի ամենանեղ հատվածը: Առանց բազային համարվող հագուստների ժամանակակից կանայք չեն կարող կազմակերպել իրենց առօրյա կյանքը: Մատիտաձև կիսաշրջազգեստ, բլուզ, մինչև ծունկը երկարություն ունեցող զգեստ, տաբատներ և ժակետ` այս բոլոր իրերը անպայման պետք է տեղ գտնեն ժամանակակից կնոջ զգեստապահարանում:
Մերօրյա մոդելավորողները նորից սկսել են կիրառել այնպիսի հասկացություն, ինչպիսին ամառային վերարկուն է: Հատկապես զով եղանակին այն, ինչպես ոչ մի իր, գալիս է օգնության: Այն կարելի է կրել անգամ երեկոյան զգեստի վրայից: Եվ բնական է, որ զգեստապահարանի այդ մշտական բնակիչը հիանալի համադրվում է նաև գործնական կոստյումի հետ: Բամբակ, մետաքս, ժանյակավոր կտոր` գործնականորեն ցանկացած կտոր կարող է ծառայել ամառային ոճային վերարկու պատրասելիս: Նշենք, որ ընդհանրապես ցանկացած բազմաշերտ հագուստ գտնվում է նորաձևության գագաթնակետին: Կիսաթափանցիկ, ինչպես նաև այլ նուրբ գործվածքներ ներկայումս չափազանց մեծ մասսայականություն են վայելում կանանց շրջանում: Արժե հիշել նաև գիրշերազգեստ հիշեցնող զգեստի մասին, որը նույնպես պակաս ակտուալ չէ:
Սակայն, անկախ նորաձևության միտումներից, չտրվենք թրենդներին, ընտրենք հարմարավետը շոգ ամռան համար: Orer.am-ը պատրաստել է ֆոտոշարք` ամառային նորաձև համադրություններ:





























