Ереван, 18.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Հայ հայտնիներ, ովքեր հաղթահարել են քաղցկեղը

newmag.am-ը գրում է.

newmag-ը զրուցել է մեր կողքին ապրող և աներևակայելի ճիգերով քաղցկեղը հաղթահարած անձանց հետ: Լսելով նրանց պատմությունները՝ հավատում ես, որ մարդ արարածը, իրոք, ի վիճակի է հրաշքներ գործել հանուն կյանքի:

Հայաստանում շատերն են տառապում քաղցկեղով: Սակայն մամուլի ուշադրության կենտրոնում հայտնվում են միայն հայտնիները: Միջազգային շոու բիզնեսի դեմքերի երկրպագուները ցնցվեցին, երբ իմացան, որ քաղցկեղ ունեն Անջելինա Ջոլին, Ռոբերտ Դե Նիրոն, Քայլի Մինոուգը, Յուրի Նիկոլաևը, Անասթեյշան, Մայքլ Դուգլասը, Իոսիֆ Կոբզոնը, Վլադիմիր Պոզները: Բայց այս անհատականությունները պայքարեցին ու հրաշքով թե համառության շնորհիվ հաղթահարեցին քաղցկեղը:

Մյուսները՝ մենք՝ անհայտներս, տառապում ենք բոլորի աչքից հեռու, տառապում ենք անձայն, տառապում ենք անվճար: Մենք մտնում ենք զանազան անհեթեթ կայքեր, կարդում այնտեղ պատահաբար հայտնված ամեն հիմարություն, փորձարկում ենք նույնիսկ անտրամաբանական բաղադրություններն ու անհասկանալի դեղաբույսերը՝ միայն մեկ հույսով. գուցե օգնի, գուցե ստացվի, գուցե փրկվի: Ու երբեմն ստացվում է:

nadiaՆադեժդա Սարգսյան | ե ր գ չ ո ւ հ ի

2 տարի առաջ է հաղթահարել քաղցկեղը: Երգչուհին բժշկի է դիմել ընկերների ու դստեր հորդորով: Քաղցկեղը հաղթահարել է գերմանացի բժիշկների օգնությամբ: Մինչ օրս օգտագործում է դեղահաբ, ժամանակ առ ժամանակ գնում է հետազոտվելու:

«Երբ իմացա հիվանդության մասին, ամուսինս նույնպես վատառողջ էր, ու մի պահ մտածեցինքժառանգություն գրելու մասին: Ես ասացի՝ Դավի՛թ, երկուսս էլ գնում ենք… ու այս ժառանգությանհարցը պետք է լուծենք: Ցավոք, Դավիթը չհասցրեց: Երկար ամիսներ օտար երկրում միայնակ եսորոշեցի պայքարել չարիքի դեմ. Այսօր արդեն ամեն ինչ անցյալում է: Ես գիտակցեցի, որ պետք է առողջ լինեմ, քանի որ ունեմերեխա, որի համար պիտի ապրեմ: Մինչև առողջական խնդիրներ ունենալս սխալ էի համարում, որ իր հիվանդության մասինասում են հիվանդին: Բայց երբ հիվանդացա, հասկացա, որ պետք է ասեն, որպեսզի հիվանդն իմանա՝ ինչի դեմ է պայքարում:Նաիդա Գեղամովնան է եղել իմ բժշկուհին. նա օգնեց ինձ հասկանալ պահի դժվարությունը: Ես կարողացա հաղթահարել այդբոլոր դժվարությունները՝ հավատալով Աստծուն: Ես հավատում էի, որ ինձ մոտ ոչինչ չկա և չի կարող լինել, ես ավելի ուժեղ եմ,քան հիվանդությունը: Ես պատրաստ էի դիմակայել դժվարություններին և փաստորեն ավելի հեշտ հաղթահարեցի ամեն ինչ:Բոլորն ինձ ժպիտով և հավատով ճանապարհեցին բուժվելու, թեև հասկանում էին, որ հնարավոր է՝ վերադարձ չլինի: Իմկյանքում դժվարին փուլը հաղթահարելու համար ինձ օգնեցին հարազատներս, ընկերներս ու իմ աղջկա համար ապրելուուժը: Այս դժվարին փուլը հաղթահարելուց հետո շատ արժեքներ են փոխվել իմ կյանքում. Ամրացել է հավատս, ավելացել էանելիքս, նոր ծրագրեր ունեմ: Ուրախ կլինեմ, եթե մարդիկ օրինակ վերցնեն և իրենք էլ լավատեսորեն տրամադրվեն: Պետք էմեծ հավատ և ապրելու ցանկություն ունենալ»:

14938Սամվել Գրիգորյան | ե ր գ ի չ

Բժիշկների օգնությանն է դիմել ինքնակամ: Մասնագետների ճիշտ ընտրության հարցում օգնել են բժիշկ Արմեն Մուրադյանը և երգչուհի Նունե Եսայանը: Վիրահատությունն արվել է Գերմանիայում: Այժմ առողջ է, չի օգտագործում ոչ մի դեղահաբ:

 «Հայաստանում հիվանդությունների ընկալումն այլ է: Մարդիկ բավականաչափ տեղյակ չեն դրան:Շատերը չգիտեն, որ հնարավոր է պայքարել չարորակ ուռուցքի դեմ: Ախտորոշմանը անմիջապեսհետևում է վախն ու սարսափը: Սկզբում ես էլ էի սթրեսի մեջ, որովհետև ես էլ էի անտեղյակ: Բայցկարողացա հավաքել ինձ և պայքարել: Տարբեր ճանապարհներ փնտրեցի: Բուժման կուրսեր անցա Գերմանիայում, քանի որգիտեի, որ այդ ոլորտի լավագույն մասնագետներն այնտեղ են: Իմ կարծիքով, մարդու առաջին օգնականը հենց հիվանդն ինքնէ: Եթե նա շուտ է խուճապի մեջ հայտնվում, լավ կլինի՝ չիմանա ախտորոշման մասին: Հիվանդությունս հաղթահարելունօգնեցին Աստված և ապագայիս հանդեպ հավատը: Ես համոզված էի, որ ինձ հետ ոչինչ չի լինելու: Հիմա կյանքն ավելի շատ եմսիրում ու գնահատում: Կարծում եմ՝ սա այն դեպքն է, որ կարելի է ասել՝ վերածնվեցի»:

gyanjumyanԷդգար Գյանջումյան | ե ր գ ա հ ա ն

7 տարի առաջ է հաղթահարել արյան քաղցկեղը: Վիրահատությունից հետո ամուսնացել է և ունի մեկ զավակ: Քաղցկեղը հաղթահարելուց հետո հիմնադրել է «Օգնեմ» հիմնադրամը` այդ հիվանդությամբ տառապող երեխաներին աջակցելու համար: Առաջնորդվել է «Հավատա՛ և աղոթի՛ր. ցավն ու վիշտը կվերանա» կարգախոսով:

«Երբ իմացա հիվանդության մասին, Երևանում էի: Որոշեցի ապրել հանուն կյանքի, որը տրված է իվերուստ: Հենց այդ կյանքը պետք է ծառայեցնել հանուն մարդկության, հանուն ընտանիքի: Սկսեցիկյանքը վերաիմաստավորել նորովի: Բուժվելուց հետո իմ կյանքը վերաիմաստավորվել է, այժմ ես ապրում եմ լիարժեք:Կյանքում հաճախ են խնդիրներ լինում, որոնք չպետք է ընկճվելու պատճառ դառնան, քանի որ ամեն ինչ հաղթահարելի է: Երբմարդն իմանում է, թե իր հետ ինչ է կատարվում, վերանայում է կյանքն ու վերարժևորում է այն: Շատ կարևոր է հավատալ, որդու դեռ պետք է ապրես, լույս ու սեր սփռես, սիրես և սիրվես: Կարծում եմ՝ ամեն հիվանդ պետք է իմանա իր ախտորոշմանմասին, որպեսզի գիտակցաբար պայքարի հիվանդության դեմ: Յուրաքանչյուր մարդ պետք է ստեղծագործելու ցանկությունունենա, և պարտադիր չէ, որ նա արվեստագետ լինի: Ամեն ոք իր ոլորտում ստեղծագործ է և պետք է վառ պահի արարելուցանկությունը: Պետք է ապրել և փոխել այն ամենը, ինչը խանգարում է քեզ, այն, ինչի մեջ սեր չկա. ամեն օրը պետք էիմաստավորվի բարությամբ ու սիրով: Այն մարդիկ, որոնք այդ դժվարության մեջ են, պետք է հավատով կամուրջ գցեն այնկողմ, այն ափ, որտեղ ամեն ինչ լուսավոր է: Ու պետք է պայքարեն, պայքարեն հանուն ապագայի»:

f54def6a46df57_54def6a46e380.thumbՎարդան Զիլֆուղարյան | բ ե մ ա դ ր ո ղ  օ պ ե ր ա տ ո ր

Քաղցկեղի դեմ պայքարում է մինչև այսօր: Հիվանդության մասին իմացել է պատահաբար: Նախնական բժշկական ախտորոշմամբ ասել են, որ քիչ ժամանակ է մնացել: Հիվանդությունը հաղթահարում է Միացյալ Նահանգներում: 1 տարի քիմիոթերապիա անցնելուց հետո իրեն լավ է զգում: Հաղթահարմանը օգնել են ընտանիքի անդամներն ու հարազատները:

«Մեկ տարի առաջ՝ Մոսկվայում նկարահանումների ժամանակ, ընդհանուր թուլություն զգացի:Սպասեցի, որ ֆիլմը նկարեմ ու նոր գնամ ստուգման: Մոսկվայում գնացի բժշկի: Ասացին, որ ականջիխնդիր ունեմ: Զարմացա. իրականում չէի կարծում, որ հենց ականջից կարող է լինել այդ խնդիրը: Ինչ–որ դեղեր տվեցին,խմեցի, բայց ոչ մի փոփոխություն չնկատվեց: Անընդհատ ականջումս ձայն էր լսվում՝ զարկերակի բաբախյունի պես: Որոշժամանակ անց դիմեցի մեկ այլ բժշկի: Այդ ժամանակ ասացին, որ նյարդային խանգարում ունեմ, ու մեկ այլ դեղատոմս գրեցին:Դեղերից վիճակս ավելի վատացավ, ու որոշեցի արյան անալիզ անել: Պարզվեց, որ ամեն ինչ շատ վատ է: Ախտորոշվեց արյանլեյկոզ, բայց ինչ բարդության՝ ոչ ոք չկարողացավ ասել Մոսկվայում: Հարազատներս, պրոֆեսորները ու այն մարդիկ, որոնքտեղյակ էին իմ հիվանդության մասին, խորհուրդ էին տալիս վերջնական ախտորոշումը ստանալու համար գնալ Եվրոպա:Գնացի Գերմանիա: Պարզվեց, որ սուր միելոբլաստային լեյկոզ է: Այնտեղ տեղեկացրեցին, որ իմ միակ փրկությունըոսկրածուծի փոխպատվաստումն է, ու պետք է միանգամից անցնել գործի, այլապես ինձ փրկել չի լինի: Այդ ժամանակպատկերացում չունեի, թե դա ինչ է նշանակում, ես ոնց պետք է անեմ ամեն ինչ, ու ինձ ինչ է սպասվում: Հենց Գերմանիայումքիմիոթերապիայի առաջին փուլը սկսեցին: 2 ամիս մնացի Գերմանիայում, սպասեցի արդյունքներին: Գերմանացի բժիշկըեկավ ու ասաց, որ ինձ մնացել է 2 ամիս: Բժիշկները տեղեկացրեցին, որ քիմիոթերապիան արդյունք չի տվել, ուժամանակակից բժշկությունը ինձ չի կարող օգնել: Ասացին, որ լավ կլինի՝ իմ կյանքի վերջին օրերը անցկացնեմ ընտանիքիսհետ: Բնականաբար, ջղայնացա ու ոչ մեկին չհավատացի: Վերադարձա Մոսկվա ու իմ նորածին բալիկին տեսնելով՝ նոր ուժստացա: Սկսեցի պայքարել արդեն ոչ թե ինձ, այլ իմ շրջապատի համար: Երկրորդ քիմոթերապիան ստացա ՍանկտՊետերբուրգում, որը արդյունք տվեց: Ռուսաստանում բժիշկները տեսան, որ արդյունքը դրական է, և իմ քրոջը որպեսոսկրածուծի դոնոր ստուգեցին: Բարեբախտաբար, քրոջս ոսկրածուծը համապատասխանեց իմին: Փոխպատվաստումըցանկանում էինք անել Սանկտ Պետերբուրգում, բայց ապրելու երաշխիքը 15 տոկոս էր: Երևանի բժիշկները, որոնք գիտեինիմ ախտորոշման մասին ու այն բուժման, որը ես մի քանի ամիսների ընթացքում արդեն անցել էի, ասացին, որ ապրելուհնարավորությունը շատ ավելի մեծ կլինի, եթե փոխպատվաստում անեմ Միացյալ Նահանգներում: Գնացի Վաշինգտոն,որտեղ էլ արեցին փոխպատվաստումը: 6 ամիս է արդեն՝ բուժվում եմ Առողջության ազգային ինստիտուտում: Ամբողջբուժումն այստեղ ես ստացա անվճար ու արդեն ինձ շատ լավ եմ զգում: Հիվանդության ընթացքում ես սկսեցի կարդալհիվանդության մասին: Քիմիոթերապիայից հետո ամեն ինչ խավար էի տեսնում ու այդ ընթացքում չէի կարողանում որևէգիրք ընթերցել: Բայց ունեմ իմ սիրելի կինոները, որոնք նայել եմ այդ ընթացքում: Նայել եմ ավելի քան 20-30 ֆիլմ, որտեղգլխավոր դերակատարներն էին Ռոբերտ դե Նիրոն և Ալ Պաչինոն: Ինձ համար այդ երկու դերասանները ոգեշնչման աղբյուր ենեղել»:

AzaryanarturԱրթուր Ազարյան | լ ր ա գ ր ո ղ , խ մ բ ա գ ի ր

Քաղցկեղը հաղթահարել է 5 տարի առաջ: Հիվանդության մասին իմացել է պատահաբար: Ախտորոշման մասին սկզբնական շրջանում չի ասել ոչ մեկին: Բուժվելու վայրն ընտրելիս տատանվել է. Ռուսաստա՞ն, թե՞ ԱՄՆ: Ի վերջո, բուժում ստացել է Մոսկվայում: Վիրահատությունից հետո կատեգորիկ հրաժարվել է ծխախոտից: Ապրում է ընտանիքի ու կյանքի համար:

«Պատահաբար իմացա: Շատ նման էր անգինայի: Օգտագործում էի մեղր ու տարբեր հաբեր, բայց ոչմի ազդեցություն չէին թողնում: Ամեն ինչ ի հայտ եկավ պատահաբար, որովհետև ընկերներս ուծանոթներս ասում էին, որ ձայնս փոխվում է, գրեթե չի լսվում: Դա ինձ հուշեց, որ պետք է դիմեմ մասնագետների: Ի պատիվախտորոշման կենտրոնի՝ ամեն ինչ պարզվեց: Պարզվեց, որ կոկորդիս հատվածում կա գոյացություն: Հիվանդության մասինչէի ասել ոչ մեկին, գաղտնի էի պահում հարազատներիցս, ընկերներիցս: Ախտորոշումից հետո բժիշկը ասաց, որ մի քանի օրհետո պետք է մեկնեմ, որովհետև կարող է վատ լինել, եթե ուշացնեմ: Սկզբում որոշեցի, որ պետք է վիրահատվեմ ՄիացյալՆահանգներում, բայց հասկացա, որ իմ այս հիվանդությամբ, որն առաջացնում էր թթվածնային քաղց, չեմ կարող հասնել ԱՄՆև կմահանամ օդանավում: Որոշեցի, որ պետք է բուժումներ ստանամ Ռուսաստանում: Ու կնոջս հետ գնացի Մոսկվա: Իմբախտը բերեց. միանգամից հերթագրվեցի ու վիրահատվեցի: Տևեց 6 ժամ, ծանրագույն վիրահատություն էր ինձ համար: Եթեինձ ինչ–որ մեկն ասեր, որ մարդ կարող է միանգամից 5 կիլոգրամ նիհարել՝ ընդամենը իմանալով, որ քաղցկեղ ունի, եսկպատասխանեի, որ դա անմտություն է: Բայց իրականում, երբ իմացա, միանգամից 5 կգ նիհարեցի: Երբ քեզ ասում են, որերկրային կյանքդ վերջացել է, դու հայտնվում ես մի վիճակում, որ սկսում ես կյանքը գնահատել ու չափել մեկ այլմակարդակում: Այդ ժամանակ հասկացա, որ մարդուց խեղճը չկա, մարդը կարեկցանքի կարիք է ունենում: Ընկերսզանգահարեց և ասաց, որ Աստված մարդուն տալիս է այն ծանրությունը, որն ինքը ունակ է տանել: Պետք է հավատաս, որ դուունակ ես դա անելու: Ես հավատացի, որ ունակ եմ հաղթահարելու քաղցկեղը, և հաղթահարեցի: Երբ արդեն ամեն ինչանցյալում է, ես կյանքին նայում եմ նորովի ու գնահատում եմ ամեն վայրկյանը, ամեն րոպեն: Երբեմն զարմանում եմ այնմարդկանց վրա, որոնք կարող են ժամեր շարունակ նստել նստարանին ու ոչինչ չանել… Ախր կյանքն այնքա՜ն թանկ է»:

IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян