Ինչպես խուսափել ամռանը ամենահաճախ հանդիպող առողջական վտանգներից. խորհուրդ են տալիս մասնագետները
ОбществоՄանրէների զարգացման համար ամառը շատ նպաստավոր ժամանակահատված է: Ամռանը սննդով և մաշկային հիվանդություններով վարակվելու վտանգները շատ մեծ են: Ինչպես սննդամթերք օգտագործելիս, այնպես էլ հանգստի ժամանակ հարկավոր է պահպանել հիգիենայի կանոնները: ՀՀ ԱՆ առողջապահականպետական տեսչության հիգիենայի բաժնիպետ Մարգարիտա Բաբայանը և ՀՀ ԱՆմաշկաբանության եւ սեռավարակներիգիտաբժշկական կենտրոնի հակաբորայինկաբինետի վարիչ Սամվել Հովհաննիսյանըիրենց խորհուրդներն են տվել ամռան ընթացքում առողջական վտանգներից խուսափելու համար:
Մարգարիտա Բաբայանի խոսքով՝ ամռանը գրանցվում են ինչպես սնկերից թունավորումներ, այնպես էլ բոտուլիզմով թունավորումներ: Անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս տարի սնկերով թունավորման դեպքերի քանակը շատացել է: Մինչև հուլիսի 8-ի տվյալներով գրանցվել է 18 դեպք՝ 32 տուժածով, որոնցից 11-ը մինչև 14 տարեկան երեխաներ են: Սնկից թունավորումների մեծ մասը գրանցվել են Լոռու մարզում՝ 11 դեպք՝ 17 տուժածով, որոնցից 4-ը մինչև 14 տարեկան երեխաներ են: Անցած տարվա նույն ժամանակահատվածում գրանցվել էին թունավորման 13 դեպք 20 տուժածով:
Նա խորհուրդ տվեց սնկերի ախտանիշների՝ սրտխառնուքի, թուլության, փսխոցի, լուծի, որովայնի շրջանում ցավերի ի հայտ գալուն պես միանգամից դիմել բժշկի: Իսկ հղի կանանց, երեխաներին, կերակրող մայրերին հետագա բարդություններից խուսափելու համար նա խորհուրդ տվեց ընդհանրապես սունկ չօգտագործել: Նա հորդորեց չգնել անհայտ մարդկանց կողմից հավաքված, անծանոթ ծագման, մայրուղիներում առանց փաստաթղթի վաճառվող սունկը:
Բաբայանի խոսքով՝ այս տարվա 6 ամսվա կտրվածքով նվազել են բոտուլիզմի դեպքերը: Ունենք 4 դեպք 10 տուժածով: Անցած տարվա տվյալները եղել են 15 դեպք, 17 տուժած: Սակայն այս տարի գրանցվել է մահվան մեկ դեպք:
«Ես միշտ խորհուրդ եմ տալիս չպահածոյացնել, բայց եթե պահածոյացրել եք և օգտագործում եք, գոնե եռման պահից սկսած նրա պարունակությունը եռացնել 20-25 րոպե և հետո նոր օգտագործել: Ընդհանրապես խորհուրդ եմ տալիս այլ եղանակներով պահածոյացնել՝ չորացնել կամ սառցախցիկում պահել, աղ դնել ու ոչ հերմետիկ փակել: Սննդամթերք գնելիս անպայման նայեք ժամկետին: Տանը միշտ պահպանեք հիգիենայի կանոնները: Մթերքը սառնարանում 2-3 օրից ավելի չպետք է պահել: Եփած ճաշը հարկավոր է սենյակային պայմաններում պահել 2-3 ժամ, այնուհետև դնել սառնարանում, որպեսզի չփչանա: Դրանք օգտագործելուց առաջ տաքացրեք 70 աստիճանից բարձր ջերմաստիճանում: Եթե կարելի է, խուսափեք կրեմային հրուշակեղենից: Իսկ ձուն անպայման հարկավոր է լվանալ»,- նշեց ՀՀ ԱՆ առողջապահական պետական տեսչության հիգիենայի բաժնի պետ Մարգարիտա Բաբայանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, նա նաև շեշտեց, որ մանրէների զարգացման համար ամառը շատ նպաստավոր ժամանակահատված է: 5-60 ջերմաստիճանը, դա նպաստավոր պայման է, որպեսզի մանրէները զարգանան:
ՀՀ ԱՆ մաշկաբանության եւ սեռավարակների գիտաբժշկական կենտրոնի հակաբորային կաբինետի վարիչ Սամվել Հովհաննիսյանի խոսքով՝ ամռանը մաշկային վտանգները կարող են լինել ինչպես նեղ մասնագիտական, այնպես էլ արտաքին ազդեցության: Քանի որ մաշկը մարդու ամենամեծ օրգանն է, այդ պատճառով էլ այն մեծ խնդիրներ է ունենում՝ արտաքին աշխարհի հետ շփվելով: Անգամ ներքին հիվանդությունների մեծ մասի առաջացման պատճառը կարող է լինել հենց մաշկը: Մաշկի համար ամենամեծ վտանգը արևն է: Վերջինի միջոցով մարդիկ կարողեն երկրորդից երրորդ աստիճանի այվածքներ ստանալ: «Ուղղակի պետք է կարողանալ «ընկերություն» անել արևի հետ, հատկապես այս շրջանում: Մարդիկ իրենց հանգիստը անցկացնում են լողափերում: Այստեղ հիմնական վտանգներից մեկը արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներն են: Պետք է եռակի ուժեղացնել հիգիենայի կանոնները: Մաշկի համար տարբեր բաներ են՝ հաճելի կերպով արևահարվել և կարմրել արևի տակ պառկելով: Մաշկի կարմրության ցանկացած աստիճան արդեն այրվածքային գործընթաց է: Արևահարվելուց հարկավոր է իմանալ երբ և ինչպես դա անել: Արևահարվելու նպաստավոր ժամանակահատված կարող է լինել առավոտյան մինչև ժամը 12 -ը կամ երեկոյան, երբ արևն արդեն մայր է մտնում: Այդ ժամանակ արևի ճառագայթներն ընկնում են անկյան տակ: Պետք է խուսափել այն ժամանակահատվածից, երբ արևի ճառագայթները ուղիղ են ընկնում. դա կեսօրից հետո է լինում, մոտավորապես 12-16-ը»,- ասաց նա:
Նա նաև հորդորեց չարևահարվել թաց մաշկով, այլ հարկավոր է ջրից դուրս գալուց չորացնել մաշկը: Հովհաննիսյանի խոսքով՝ ամռան մյուս վտանգներից է նաև բնության գրկում միջատների հետ «շփումը»: Նա խորհուրդ տվեց կրել գլխարկներ, զգույշ լինել և պաշտպանվել բնության հետ «շփվելիս»: