Երևան, 02.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում․ Արտակ Զաքարյան Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրա Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Սվիթերի ու վերնաշապիկի «համադրությունը». ո՞ւմ համար է այն նախատեսված. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Էլեկտրալամպերի առաջին գործարանը, առաջին «Զապորոժեցը», առաջին արագընթաց մայրուղին. «Փաստ» Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ» Շարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան»


Ինչպես խուսափել ամռանը ամենահաճախ հանդիպող առողջական վտանգներից. խորհուրդ են տալիս մասնագետները

Մանրէների զարգացման համար ամառը շատ նպաստավոր ժամանակահատված է: Ամռանը սննդով և մաշկային հիվանդություններով վարակվելու վտանգները շատ մեծ են: Ինչպես սննդամթերք օգտագործելիս, այնպես էլ հանգստի ժամանակ հարկավոր է պահպանել հիգիենայի կանոնները: ՀՀ ԱՆ առողջապահականպետական տեսչության հիգիենայի բաժնիպետ Մարգարիտա Բաբայանը և ՀՀ ԱՆմաշկաբանության եւ սեռավարակներիգիտաբժշկական կենտրոնի հակաբորայինկաբինետի վարիչ Սամվել Հովհաննիսյանըիրենց խորհուրդներն են տվել ամռան ընթացքում առողջական վտանգներից խուսափելու համար:

Մարգարիտա Բաբայանի խոսքով՝ ամռանը գրանցվում են ինչպես սնկերից թունավորումներ, այնպես էլ բոտուլիզմով թունավորումներ: Անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս տարի սնկերով թունավորման դեպքերի քանակը շատացել է: Մինչև հուլիսի 8-ի տվյալներով գրանցվել է 18 դեպք՝ 32 տուժածով, որոնցից 11-ը մինչև 14 տարեկան երեխաներ են: Սնկից թունավորումների մեծ մասը գրանցվել են Լոռու մարզում՝ 11 դեպք՝ 17 տուժածով, որոնցից 4-ը մինչև 14 տարեկան երեխաներ են: Անցած տարվա նույն ժամանակահատվածում գրանցվել էին թունավորման 13 դեպք 20 տուժածով:

Նա խորհուրդ տվեց սնկերի ախտանիշների՝ սրտխառնուքի, թուլության, փսխոցի, լուծի, որովայնի շրջանում ցավերի ի հայտ գալուն պես միանգամից դիմել բժշկի: Իսկ հղի կանանց, երեխաներին, կերակրող մայրերին հետագա բարդություններից խուսափելու համար նա խորհուրդ տվեց ընդհանրապես սունկ չօգտագործել: Նա հորդորեց չգնել անհայտ մարդկանց կողմից հավաքված, անծանոթ ծագման, մայրուղիներում առանց փաստաթղթի վաճառվող սունկը:

Բաբայանի խոսքով՝ այս տարվա 6 ամսվա կտրվածքով նվազել են բոտուլիզմի դեպքերը: Ունենք 4 դեպք 10 տուժածով: Անցած տարվա տվյալները եղել են 15 դեպք, 17 տուժած: Սակայն այս տարի գրանցվել է մահվան մեկ դեպք:

«Ես միշտ խորհուրդ եմ տալիս չպահածոյացնել, բայց եթե պահածոյացրել եք և օգտագործում եք, գոնե եռման պահից սկսած նրա պարունակությունը եռացնել 20-25 րոպե և հետո նոր օգտագործել: Ընդհանրապես խորհուրդ եմ տալիս այլ եղանակներով պահածոյացնել՝ չորացնել կամ սառցախցիկում պահել, աղ դնել ու ոչ հերմետիկ փակել: Սննդամթերք գնելիս անպայման նայեք ժամկետին: Տանը միշտ պահպանեք հիգիենայի կանոնները: Մթերքը սառնարանում 2-3 օրից ավելի չպետք է պահել: Եփած ճաշը հարկավոր է սենյակային պայմաններում պահել 2-3 ժամ, այնուհետև դնել սառնարանում, որպեսզի չփչանա: Դրանք օգտագործելուց առաջ տաքացրեք 70 աստիճանից բարձր ջերմաստիճանում: Եթե կարելի է, խուսափեք կրեմային հրուշակեղենից: Իսկ ձուն անպայման հարկավոր է լվանալ»,- նշեց ՀՀ ԱՆ առողջապահական պետական տեսչության հիգիենայի բաժնի պետ Մարգարիտա Բաբայանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, նա նաև շեշտեց, որ մանրէների զարգացման համար ամառը շատ նպաստավոր ժամանակահատված է: 5-60 ջերմաստիճանը, դա նպաստավոր պայման է, որպեսզի մանրէները զարգանան:

ՀՀ ԱՆ մաշկաբանության եւ սեռավարակների գիտաբժշկական կենտրոնի հակաբորային կաբինետի վարիչ Սամվել Հովհաննիսյանի խոսքով՝ ամռանը մաշկային վտանգները կարող են լինել ինչպես նեղ մասնագիտական, այնպես էլ արտաքին ազդեցության: Քանի որ մաշկը մարդու ամենամեծ օրգանն է, այդ պատճառով էլ այն մեծ խնդիրներ է ունենում՝ արտաքին աշխարհի հետ շփվելով: Անգամ ներքին հիվանդությունների մեծ մասի առաջացման պատճառը կարող է լինել հենց մաշկը: Մաշկի համար ամենամեծ վտանգը արևն է: Վերջինի միջոցով մարդիկ կարողեն երկրորդից երրորդ աստիճանի այվածքներ ստանալ: «Ուղղակի պետք է կարողանալ  «ընկերություն»  անել արևի հետ, հատկապես այս շրջանում: Մարդիկ իրենց հանգիստը անցկացնում են լողափերում: Այստեղ հիմնական վտանգներից մեկը արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներն են: Պետք է եռակի ուժեղացնել հիգիենայի կանոնները: Մաշկի համար տարբեր բաներ են՝ հաճելի կերպով արևահարվել և կարմրել արևի տակ պառկելով: Մաշկի կարմրության ցանկացած աստիճան արդեն այրվածքային գործընթաց է: Արևահարվելուց հարկավոր է իմանալ երբ և ինչպես դա անել: Արևահարվելու նպաստավոր ժամանակահատված  կարող է լինել առավոտյան մինչև ժամը 12 -ը կամ երեկոյան, երբ արևն արդեն մայր է մտնում: Այդ ժամանակ արևի ճառագայթներն ընկնում են անկյան տակ: Պետք է խուսափել այն ժամանակահատվածից, երբ արևի ճառագայթները ուղիղ են ընկնում. դա կեսօրից հետո է լինում, մոտավորապես 12-16-ը»,- ասաց նա:

 Նա նաև հորդորեց չարևահարվել թաց մաշկով, այլ հարկավոր է ջրից դուրս գալուց չորացնել մաշկը: Հովհաննիսյանի խոսքով՝ ամռան մյուս վտանգներից է նաև բնության գրկում միջատների հետ «շփումը»: Նա խորհուրդ տվեց կրել գլխարկներ, զգույշ լինել և պաշտպանվել բնության հետ «շփվելիս»:

 

«Շվանիձոր․ արդի արվեստի փառատոն». Շվանիձորը՝ ժամանակակից արվեստի և մշակութային երկխոսության հարթակԹրամփը հայտարարել է դիզելային վառելիքի «հսկայական ծավալներ» բաց թողնելու վերաբերյալ Եվրոպայի համաձայնության մասինԿրակոցներ՝ Երևանում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համարՍոցիալական ցանցերը վնասում են ժողովրդավարությանը. Ի՞նչ են ցույց տալիս հարցումներըՄեծ քեռիները կանգնած էին Հայաստանի մեջքին. Ալիևը նորից թիրախավորել է Մինսկի խմբինԱրդյո՞ք իշխանության երազանքն է ոչնչացնել բոլոր ընդդիմադիր քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանն ամեն գնով փորձում է խորացնել Հայաստանի կախվածությունն իր էներգետիկ համակարգից. Արմեն ՄանվելյանԵԽԽՎ զեկույցները, բացի դեկլարատիվ բնույթ կրելուց, պետք է ունենան հստակ հետևանքներ. Արեգ Սավգուլյան75 Ուսուցիչ-առաջնորդների հավաքագրման արշավը մեկնարկել էԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրերUcom-ը՝ Հայաստան – Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովի պաշտոնական գործընկերՆարեկ Կարապետյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում «ՀայաՔվեի» կուսակցական թևը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին Գավառում և Գորիսում Այնպես չէ, որ Եվրոպան ամբողջովին հաշտ է Արցախի բռնազավթման հետ. Աննա Կոստանյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհրդի անդամները հյուրընկալել են «Ժողովրդավարության միջազգային դիտարան» (IODA) եվրոպական անկախ փաստահավաք առաքելության ներկայացուցիչներինՌուբեն Մեհրաբյանը դատարանի որոշմամբ ներողություն է խնդրել Սամվել ԿարապետյանիցԱդրբեջանցին ԹՐԻՓՓ-ն է գուցե փորձարկել, բայց կիսատ է ստացվել․ Մենուա Սողոմոնյան«Արցախ» անունը հնչեցնելու համար պատժվում է ամբողջ եկեղեցական համակարգը. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում․ Արտակ Զաքարյան Հանգուցյալին սառը կոմպրես դնելուն է նման ԵՄ-ի օգնությունը, մաքսատուրքերը հանելը ոչինչ չի փոխում Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ներդնելու իր փորձը Երևանի մետրոպոլիտենի զարգացման գործումԳանգուղեղային վնասվածք ստացած տղամարդու կյանքը փրկել չի հաջողվելՀոկտեմբերի 2-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԳոռ Մինասյանն Ասիական խաղերում բավարարվեց բրոնզե մեդալովԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԱդրբեջանցուց վիրավորում ստացած քաղաքացու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ մանրամասներԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ Պուտին Մոլորված զինվո՞ր, թե՞ սահմանը հատած ու քաղաքացու վրա կրակած անձ․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է ԵրևանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումԱնհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել էՀայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթի մրցաշարումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենՎթար է. ջուր չի լինելուՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարըԴեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելիՊայմանագրային զինծառայող է մահացելՀայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու նիկոլի իշխանությանը դեմ չէ որ կալանավորվի. Աննա ՄկրտչյանՄենք պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրըՌուսաստանը Ֆինլանդական ծոցում կալանել է «Västerbotten» նավը«Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից44-օրյա պատերազմից կարելի էր խուսափել, եթե բանակցություններում ճիշտ որոշումներ կայացվեին. Ավետիք ՉալաբյանԱԱԾ-ն ասում է՝ ձերբակալվել է. երևի առոք - փառոք կհանձնեն Բաքվին. Մարիաննա ՂահրամանյանԱՄՆ-ն Հայաստանի տարածքում «պետություն պետության մեջ» է ստեղծում․ ՌԴ ԱԽ փոխքարտուղար Երկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցՀայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրաՇաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում