Անաստասիա Վոլոչկովա խայտառակվել է իր ընտրած հագուստի պատճառով
Lifestyle
Ռուսական բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովան մի քանի նոր լուսանկար է հրապարակել իր միկրոբլոգում, որոնք բացասական արձագանքի են արժանացել երկրպագուների կողմից։ Պարուհին այցելել է սպորտային հագուստի հայտնի ապրանքանիշներից մեկի խանութ-սրահ եւ որոշել գնումներ կատարել։


«Շատ վառ ու պայծառ հագուստներ ձեռք բերեցի Adidas խանութից»,-գրել է Նաստյան։
Սակայն երկրպագուների մեկնաբանություններից կարել է հասկանալ, որ վերջիններիս այնքան էլ դուր չի եկել Նաստյայի ընտրությունը։
«Նաստյա, ուր է Ձեր խելքը։ Միգուցե Թուրքիայում կալյան (նարգիլե) է ծխում»։
«Համբերությունս արդեն հատել է. ինչքան կարելի է նման հիմար-շոու տեսնել։ Ուզում էի բալետի պարուհի տեսնել, փոխարենն անասուն եմ տեսնում։ Ֆուուու...»։
«Աստված իմ, նա ամեն ինչ ցուցադրաբար է անում, միթե հասկանալի չէ։ Ինչպես պետք է «լավ պարուհին» ճանաչում ձեռք բերի. տասնյակ տղամարդիկ, ում հետ նա, իբրեւ թե, լուրջ հարաբերություններ է սկսում, որոնք հուզիչ վերջաբանով են ավարտվում։ Այս ամենը փիառի քայլ է։ Իսկ թե ինչպես է նա հագնվում, ապա դա ոճի եւ նորաձեւության մասին պատկերացումների բացակայության արդյուքն է։ Ոտքի վնասվածքից հետո չի կարելի բարձրակրունկ կոշիկներ հագնել, այն էլ սպորտային խանութում, այն էլ սպորտային հագուստով...»։
«Ես այդպիսի լեգինսներ եւ բլուզներ միայն տանն եմ հագնում...»։
«Օգնեք նրան, որ մի լավ ոճաբան գտնի, քանի որ խելքի պակաս ունի»։
«Անաստասիա, սիրելիս, քեզ համար մի լավ ոճաբան գտիր. ոչ թե ինչ-որ մեկին, ինչ-որ բան ապացուցելու, այլ գեղեցիկ տեսք ունենալու համար։ Դուք հայտնի դեմք եք եւ պետք է մշտապես շքեղ լինեք, մանավանդ հիանալի կազմվածք ունեք։ Բայց այս ամենը պարզապես սարսափելի է եւ անկասկած, փչացնում է ձեր տեսքը»։
«Բալետի պարուհին պետք է հիացմունք ու հարգանք առաջացնի հանդիսատեսի մոտ, եւ ոչ՝ զզվանք»։