Գրանժ աղջիկներ. բողոք գլամուրի դեմ (ֆոտո)
LifestyleWnews.am-ը գրում է.
Գրանժ ոճը (անգլ. grunge – տհաճ, զզվելի) ծնունդ է առել 20-րդ դարի վերջին՝ Ամերիկայում: Չզիջող նոնկոմֆորմիստներին բնորոշող ոճի հիմնական գաղափարը բողոքն է հասարակական նորմերի, կարծրատիպերի, նորաձևության ստանդարտների, ժամանակակից հասարակության սպառողական փիլիսոփայության, գլամուրի, շքեղության դեմ:
Հագուստը չպետք է որոշիչ լինի մարդու կարգավիչակն ու դերը բնորոշելու համար, այն ընդամենը մարմինը ծածկելու գործառույթ ունի: Սա գրանժ ուղղվածության փիլիսոփայությունն է:
Հետաքրքիր է, որ ի սկզբանե լինելով նորաձևությանն ու գլամուրին դեմ` գրանժ ոճը ժամանակի ընթացքում դարձավ նորաձևության թրենդային ուղղվածություններից մեկը և ամենահայտնի աղջիկները փորձում էին հագնվել հենց այդ ոճով: Առաջինը գրանժ ոճը պոդիում բարձրացրեց Մարկ Ջեյկոբսը, 1993թ-ին: Այս հավաքածուից հետո Ջեյկոբսը դարձավ ամենաճանաչելի դիզայները ԱՄՆ-ում և Եվրոպայում: Պատճառը, թերևս այն է, որ մարդիկ հոգնել են ամեն տեսակ կանոններից, օրենքներից, դրեսս-կոդերից:
Wnews.am-ն առանձնացրել է գրանժ ոճով հետաքրքրիր look-եր:




