Ամառային նորաձև տաբատների շքերթ (ֆոտո)
LifestyleԼայն տաբատները հագուստի այն տարբերակներն են, առանց որոնց հնարավոր չէ անցկանցել ամառը : Ազատ, թեթև, ոճային.. 2016-ի ամենանորաձև տաբատների հետ ավելի լավ է կրել կիպ հագուստ՝ տոպ կամ ժակետ։ Կերպարը կարելի է լրացնել երկար ուսագոտով ոչ այնքան մեծ պայուսակով և ընդհանուր տակացուով բոկոտիկներով։ Եթե դուք արդեն ունեք նախանձելի հասակ, ուրեմն կարող եք համադրել կյուլոտը ¾ բարձրությամբ լոֆերների կամ սպորտային կոշիկների հետ: Տաբատի այդպիսի օրինակներ կարելի է գտնել Chanel-ի, Escada-ի, Donna Karan-ի այս տարվա գարուն-ամառ հավաքածուներում:
Բոյֆրենդ ջինսերն, իհարկե, դեռ հաստատուն կերպով պահում են իրենց առաջատար դիրքերը նորաձևության մեջ : Միլիոնավոր կանայք, որոնք քայլում են նորաձևությանը զուգահեռ, ընտրում են հենց այդ ոճը, որի շնորհիվ կարելի է ստեղծել քիչ կոպիտ տղամարդկային կերպար՝ միևնույն ժամանակ չբացառելով անպաշտպան ու խոցելի կնոջ կերպարը : Հատկանշական է այն, որ այդպիսի ջինսերը սազում են գրեթե բոլոր կանանց : Բացառություն կարող են կազմել միայն տարեց կանայք : Բացի այդ, այդպիսի տաբատները հետաքրքիր են նայվում ինչպես դասական բարձրակրունկ կոշիկների, այնպես էլ ժամանակակից սպորտային կոշիկների հետ :
Սպիտակ, կաթնագույն ու բաց մոխրագույն ջինսերն իսկական հիթ են դարձել : Այդպիսի ջինսերը շատ հարմար են առօրյայում կրելու համար և լիովին համապատասխանում են գրասենյակային ոճին : Սպիտակ ջինսե տաբատը հիանալի համադրվում է ամառային բլուզների, վերնաշապիկների, բարակ, թեթև բաճկոնների, ինչպես նաև ցանկացած տեսակի կոշիկի հետ :
Ավանդական կլեշ՝ 70-ականների ոճով 2016-ի նորաձև կանացի տաբատը գեղեցիկ կդիտվի ինչպես գրասենյակում, այնպես էլ՝ երաժշտական փառատոններին։ Ուշադրություն դարձրեք անսովոր կտորով, օրինակ՝ թավշյա տարբերակներին։ Կլեշը կարելի է կրել ամեն ինչի՝ սվիթշոթերի, կարճ տոպերի, վերնաշապիկի հետ։ Ի տարբերություն կյուլոտի՝ կլեշը սազում է գրեթե բոլորին՝ վիզուալ երկարացնելով ոտքերը:
Գիշերանոցային ոճի տաբատները, զգեստներն ու տոպերը այսօր խորհուրդ է տրվում հագնել ամենուր։ Այս թրենդը շարունակում է մնալ շատ համարձակ։ Եթե կասկածներ ունեք, ընտրեք այս ոճի մետաքսե սև տաբատ, որի օգնությամբ կարելի է ստեղծել ակտուալ կերպար: Ամենից կարևորը` սրանք հարմար են և հով` շոգ ամռան համար :
Ինչպես ցույց տվեցին հայտնի դիզայներների այս տարվա գարուն-ամառ հավաքածուները, դասական ջինսերն առաջվա նման ակտուալ են նորաձևության աշխարհոււմ և չեն պատրաստվում զիջել իրենց դիրքերը : Ջինսե տաբատների դասական ձևվածքը կանանց թույլ է տալիս այն հեշտությամբհամադրել իրենց զգեստապահարանի մյուս «բնակիչների» հետ :
Orer.am-ը պատրաստել է ամառային նորաձև տաբատների շքերթ:

































