Ամառային զգեստներ, որ կարելի է կրել ամեն օր (ֆոտոշարք)
LifestyleՇոգ ամառվա համար մի թեթև զգեստը բավական է գեղեցիկ և ազատ զգալու համար: Պարզապես պետք է ճիշտ ընտրություն կատարել:
Այսօրվա նորաձևության հիմնական ուղղություններից մեկը ռետրոն է : Այս միտումն ակնհայտ երևում է ամբողջ աշխարհի դիզայներների հավաքածուներում : Նրանք վերցրել են 50-60-ական թվականների հագուստի ոճի լավագույն դետալները և դրանք համատեղել այսօրվա բազմազան ու բազմագույն թեթև գործվածքների հետ : Արդյունքն անկասկած հիացնում է նորաձև կանանց, որոնք շտապում են թարմություն մտցնել իրենց զգեստապահարանում: Նորաձև ամառային զգեստները՝ պատրաստված ռետրո ոճի ժամանակակից տարբերակով, համարձակ և նույնիսկ փոքր-ինչ հանդուգն տեսք ունեն, քանի որ դիզայներները դրանք լրացրել են վառ գույներով ու պատկերներով:
Հաջորդ ուղղությունը, որը նույնպես վերցված է նախորդ սերունդներից, «ֆուտլյար» կոչվող ոճն է՝ ոչ պակաս հաջողված ու անթերի : Դիզայներներն այս ոճն են ընտրել ոչ միայն էլեգանտ երեկոյան զգեստներ այլ նաև գործնական խիստ գույներով զգեստներ ստեղծելու համար : Այս ամառվա բացարձակ հիթը ծաղկային ֆանտաստիկ մոտիվներով զգեստներն են : Պարզ, պատկերավոր նկարները, համադրված հարուստ գունային երանգներով, զգեստներին անվիճելի կանացիություն են հաղորդում : Շատ ակտուալ են միջին չափերի վանդակավոր և աբստրակտ պատկերները, որոնք լիովին վերարտադրում են տվյալ ժամանակաշրջանի ոճը : Կտորների ընտրությունը նույնպես կարևոր գործոն է զգեստի ոճային առանձնահատկությունները պահելու համար : Դիզայներները դեֆիլեի հարթակ են վերադարձրել բեհեզը, բատիստը և ցանցավոր կտորը, ինչպես նաև ոչ թափանցիկ մետաքսը:
Գերազանց տպավորություն են թողնում նաև «նոր մինիմալիզմ» ոճով կարված զգեստները, որոնց համար դիզայներներն ընտրել են միդի և մաքսի չափերը, որոնք լիովին բացահայտում են այդ ոճի առավելությունները՝ հատկապես կանացիությունն ու նուրբ գծերը : Այդ մոդելներն թույլ են տալիս ստեղծել ամենօրյա, բայց նրբագեղ կերպարներ : Դրանք շատ հարմար են նաև հանգստի մեկնելու համար, մանավանդ որ, այդ զգեստների համար դիզայներներն ընտրել են բնական գործվածքներ՝ բամբակ, վուշ, մետաքս:
Orer.am-ը պատրաստել է ամառային նորաձև զգեստների ֆոտոշարք:









































