Շոգ, բայց նորաձև (լուսանկարներ)
LifestyleՉնայած ամառն արդեն վաղուց իր լիարժեք իրավունքների մեջ է մտել, այնուամենայնիվ նորձևությանը ուշի ուշով հետևող կանայք դեռ շարունակում են թարմացնել իրենց զգեստապահարանը և համալրել այն նորանոր հագուստներով: Չէ որ եղանակը չպետք է խանգարի միշտ հրաշալի տեսք ունենալուն:
Զգեստ-վերնաշապիկն անկասկած շատ ունիվերսալ է, իսկ կիսաշրջազգեստի մասին կարելի է ասել, որ այն չափազանց կանացի տեսք է հաղորդում ցանկացած կնոջ : Երբ չեք կարողանում կողմնորոշվել, թե ինչ հագնեք, կարիք չկա տանջվելու : Կարող եք կրել զգեստ, իսկ վրայից՝ կիսաշրջազգեստ : Նման լուծումներ են առաջարկում շատ մոդելային տների դիզայներներ և միաժամանակ խորհուրդ են տալիս այդպիսի համադրությունները կրել թափանցիկ կիսաշրջազգեստով:
Լայն տաբատներ՝ սրանք հագուստի այն տարբերակներն են, առանց որոնց նույնպես հնարավոր չէ անցկանցել ամառը : Ազատ, թեթև, ոճային՝ լայն տաբաների տարբերակները չափազանց շատ են. դիզայներները չեն զլացել և ներկայացրել են այս ամառվա համար բազմազան մոդելներ՝ տարբեր լայնության ու երկարության, ամենատարբեր տեսակի կտորներից : Իսկ գունային երանգների մասին խոսելն անգամ ավելորդ է : Այնպես որ, ցանկացած կին ընտրության լայն հնարավորություն ունի և կարող է գտնել իր նախընտրած լայն տաբատը՝ անկախ ճաշակից ու կազմվածքի առանձնահատկություններից : Այդպիսի օրինակներ կարելի է գտնել Chanel-ի, Escada-ի, Donna Karan-ի այս տարվա գարուն-ամառ հավաքածուներում :
Այս ամառվա ընթացքում ցանկացած կին ուղղակի պարտավոր է իր զգեստապահարում ունենալ նորաձև ծաղկավոր զգեստ : Քանի որ դրանք շատ հարմարավետ են հատկապես շոգ եղանակին և իրենց գունագեղ արտաքինի շնորհիվ լավ տրամադրություն են ապահովում այն կրողին : Նուրբ, կանացի, ռոմանտիկ, ամառային թեթև զգեստները ձևավորված են ծաղկային նախշերով ու ասեղնագործություններով:
Անկախ հանգամանքներից եղեք նորաձև: Orer.am-ը ներկայացնում է գեղեցիկ ֆոտոշարք:


































