Միխայիլ Գալուստյան. «Ուկրաինա՝ մի մեծ քաղաքականություն, որտեղ ես անելիք չունեմ»
LifestyleՀայտնի հումորիստ, շոումեն Միխայիլ Գալուստյանը օրերս Facebook-յան իր էջում գրել է հետեւյալ հայտարարությունը.
«Խոսել եմ Ուկրաինայում ապրող ընկերներիս հետ...
Նրանք շատ դժվար կացության մեջ են. դիմացեք, եղբայրներ...
Հավանաբար, զերծ կմնամ քաղաքական հայտարարություններից»։
Ամեն մեկն ունի իր ճշմարտությունը, բայց ճշմարտությունը մեկն է։ Այս ամենը մի մեծ քաղաքականություն է, եւ ես այնտեղ անելիք չունեմ։ Հուսով եմ, որ շատ շուտով ամեն ինչ կկարգավորվի։ Շատ եմ անհանգստանում. ամբողջ աշխարհին խաղաղ ու կապույտ երկինք եմ մաղթում։ Р.S. Կխնդրեի չվիճել մեկնաբանություններում, խնդրում եմ»,-գրել է Միխայիլը։