Ինչ կրել ծովափնյա հանգստի ժամանակ (ֆոտո)
LifestyleԽենթ ամառը, այրող արևը մեզ ճանապարհում են լողափ: Ծովափնյա հանգիստը լիարժեք դարձնելու համար հարկավոր է մեզ հետ վերցնել հարմար և նորաձև հագուստ` համապատասխան կերպարներն ստանալու համար:
Պարեոն կանանց հագուստի մի տեսակ է, առանց որի անհնար է անցկացնել ամառային ծովափնյա հանգիստը : Իրականում, այն նման է ուղղանկյունաձև գործվածքի մի կտորի, որը կանայք կապում են գոտկատեղին` որպես կիսաշրջազգեստ կամ թևատակերի տակ` որպես զգեստ : Կան նաև պարեոն կրելու այլ տարբերակներ : Ժամանակակից երիտասարդ կանայք կամ աղջիկներն այն օգտագործում են առավելապես որպես լողափնյա կոստյում : Քանի որ հիմա հենց լողափնյա հանգստի ամենաթեժ ժամանակներն են, պետք է անպայման ձեռք բերել այդ հետաքրքիր հագուստը:
Գաղտնիք չէ, որ միայն մեկ ոճային լողազգեստը լողափին բավական չէ : Ավելի լավ է լրացնել լողափնյա կերպարը մի քանի աքսեսուարներով : Շատ կանայք լողափ մեկնելիս անպայման վերցնում են երկար, թափանցիկ, բարակ զգեստ, կիսաշրջազգեստ, լայն եզրերով գլխարկ, էլեգանտ արևային ակնոցներ, սակայն մոռանում են պարեոյի մասին : Կամ պարզապես գտնում են, որ դրա անհրաժեշտությունը չկա : Մինչդեռ պարեոն ձեր լողափնյա կերպարի անբաժանելի մասն է կազմում : Լողափնյա կոստյումի այդ նորաձև մասնիկը գործնականորեն շատ ունիվերսալ է և կարող է կիրառվել որպես ոճային կիսաշրջազգեստ, ազդրերին փաթաթելու թաշկինակ, թիկնոց, թեթև զգեստ և այլն : Պարեոն կարող է ունենալ տարբեր ձևվածքներ : Ամենատարածվածները դրանք ուղղանկյունաձև, քառակուսի և եռանկյունի տեսակներն են:
Որպես կանոն, պարեոները պատրաստվում են շատ բարակ, նուրբ ու թափանցիկ գործվածքներից, որոնք իդեալական կերպով գրկում են մարմինը, բայց, միևնույն ժամանակ, չեն սահմանափակում շարժումները : Բացի այդ, կան պարեոյի որոշ անսովոր տեսակներ, որոնք ստեղծված են, նախ և առաջ, որպես զարդ և կարող են օգտագործվել բացառապես որպես աքսեսուար : Նման տեսակների թվին են պատկանում, օրինակ, վառ գույներով, գործած պարեոները :
Այնուամենայնիվ, որպեսզի նորաձև պարեոն դառնա ոճային աքսեսուար և լրացում ձեր լողափնա կերպարին, պետք է խնամքով ընտրել ձեր զգեստապահարանի այդ անհրաժեշտ իրը : Դե իհարկե, առաջին հերթին պետք է հաշվի առնել ձեր լողազգեստի գույնը, ձևը, ձեր կազմվածքի առանձնահատկությունները, ինչպես նաև շատ ու շատ հանգամանքներ:
Կարելի է կրել կարճ շորտեր, ժանեկազարդ թեթև բլուզներ,զգեստներ…
Orer.am-ը պատրաստել է ֆոտոշարք.ահա` ինչ կրել ծովափնյա հնգստի ժամանակ:
































