Ереван, 06.Ноябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад

Արդարությունը հիվանդացել է

Բավական է շրջել փողոցում կամ նայել, թե ինչ է կատարվում սոցցանցերում`  հասկանալու համար, որ հասարակությունն այլևս ադեկվատ ռեակցիա չի կարողանում ցուցաբերել  իրականությանը: Զարմանալիորեն դերերը փոխվել են: Հանցագործը դարձել է հերոս, հերոսը՝ հանցագործ: Մարդիկ ուրախանում են, երբ ոստիկան է սպանվում, իսկ պատանդ վերցված բժշկի ու բուժքրոջ լուրին այնքան նորմալ են վերաբերվում, կարծես հենց այդպես էլ պետք է լիներ:

Հասարակությունը դրանով կարծես արտահայտում է իր դժգոհությունը իշխանությունների հանդեպ, բայց որքանո՞վ է նման մոտեցումը արդարացված: Հասկանալի  է, որ մարդիկ հոգնել են իշխանությունների անօրինություններից, բայց այն, որ ուրախանում են, երբ ոստիկան է սպանվում, դա որևէ կերպ հնարավոր չէ հասկանալ:

Տարիներ ի վեր քաղցած է ժողովուրդը, բայց դրա մասին ոչ ոք չի մտածում, իսկ զինված ապստամբների ստամոքսի հարցը, չգիտես ինչու, դարձավ տիեզերական հարց: Նույն դատապարտյալների հիվանդանոցնում խորհրդային տարիներից մինչ օրս այլ մարդիկ էլ են բուժվել, բայց նրանց հանդեպ մեր ընդդիմադիրներից ոչ ոք երբևէ այդքան հոգատար չի եղել ու չի բարձրաձայնել, որ հիվանդանոցը լի է աղբով ու խավարասերներով:

Հարգելի՛ ընդդիմադիրներ, եթե այդքան բարի եք, ապա ինչո՞ւ  էիք նախկինում լռում այդ և նման թերությունների մասին: Այս և այլ արատավոր երևույթների դեմ պայքարելու փոխարեն, հասկանալի չէ, թե ինչի համար եք փողոց դուրս եկել: Եթե կողմ էիք ժիրայր Սէֆիլյանական պայքարի բանաձևին, ուրեմն ինչու չէիք կանգնում նրա կողքին,երբ նա Ազատության հրապարակում հանրահավաքներ  էր կազմակերպում: Հիշում եք, չէ՞, որ Ժիրոյի կողքին ամենաշատը մոտ 20-30 մարդ էր հավաքվում: Այն ժամանակ չէի՞ք հիշում, որ նա հերոս, հայրենասեր և ազնիվ մարտիկ է:

Ի դեպ, այս օրերին ինչ  տեղի է ունենում, մոտավորապես նույն «կինոն» է, ինչ 25 տարի «նկարվել է»: Տարիներ ի վեր զոռբայությունը, մարդկանց  կյանքն ու ունեցվածքը խլելով հարստանալն է եղել «քաղաքական պայքար» ասվածի հիմքում: Դրա համար էլ հասել ենք այստեղ: Հիմա պատկերացրեք, թե ոստիկանությունից գունդ խլող տղաներն ինչ էնտուզիազմով կխլեն իրենց համագյուղացուն, համաքաղաքացուն, ընկերոջն ու բարեկամին պատկանող գույքը: Նույն սառնասրտությամբ, ինչպես օրինակ՝ ԴԱՀԿ-ն, այսինքն, ո՞րն է նրանց և ներկայիս իշխանությունների տարբերությունը:

Փաստորեն, ստացվում է, որ հասարակության մի ստվար զանգված զբաղված է զավթիչների մի խմբի քայլերն արդարացնելու գնով դատապարտել մյուսներին և համաձայն է սեփական  կյանքը վտանգի ենթարկելով ուրիշի հավակնությունները բավարարել՝ առանց հասկանալու, որ նրանց միջև առանձնապես տարբերություն չկա, քանի որ մտածելակերպն ու մոտեցումները նույնն են:

Այսպես է արդեն երկար տարիներ, և ամենևին էլ հավատ չի ներշնչում, որ տղաների արարքն արդարացնելու համար է հանրահավաքներ կազմակերպվում: Փաստորեն, սրանով  ներկայիս ակտիվիստները լեգիտիմացնում են իշխանությունների վարքագիծը,  քանի որ նրանք էլ համանման մոտիվացիայով են են եկել իշխանության ու նրանց ցանկությունն էլ նույնն է՝ Հայաստանն իրար մեջ արդեն ոչ թե բաժանել, այլ վերաբաժանել:

Ստացվում է, որ ներկայիս, նրանց նախորդող ու ցավոք, գուցե հաջորդող իշխանությունների գործելաոճում ոչինչ էլ չի կարող փոխվել:Պարզապես մի խումբ մարդիկ հոգնել են իրենց «փայից» դժգոհելուց և որոշել են ատամներ ցույց տալ, իսկ  «քաղաքական» գործիչներն ու ակտիվիստները, ովքեր երբևէ որևէ կառուցողական պայքար չեն մղել և մինչ այս իրենց պայքարի ակտիվում որևէ հաջողություն չեն գրանցել, որոշել են հերոսանալ:

Բայց ժամանակն է սթափ գնահատել իրավիճակը և իրերն իրենց անուններով կոչել՝ ոչ թե մարդկանց մոլորեցնելով նրանց օգտագործելով սեփական հավակնությունները բավարարել: Փոխարենը ստող իշխանության ձեռքը բռնեք ու ստիպեք, որ իրենց կերածը չմարսեն, դուք էլ որոշել եք ձեր փայը պոկել ու այդ ճանապարհին հանցագործին հերոս անվանելով մոլորեցնում եք առանց այդ էլ մոլորված հասարակությանը:

Ի դեպ, հասարակությունն արդեն մեկ անգամ այնպես է մոլորվել, որ արդեն 25 տարի է՝ չի կարողանում այդ թմբիրից դուրս գալ: Բայց ամենավատն այն է, որ եթե վաղը ներկայիս ապստամբները հանկարծ հրաշքով հայտնվեն իշխանությունների տեղում, երկիրն ավելի լավը չեն կարող դարձնել, քանի որ նրանք նույն ձևով՝ ստով ու սրով են ուզում իշխանություն խլել ու այդ ճանապարհին պատրաստ են նույնիսկ ոտքերը սրբել նույն այն հասարակության վրա, ում շնորհիվ այսքան ժամանակ «դիմակայում են»:

Արմինե Գրիգորյան

Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничествеОформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводовUcom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектроникеIDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологийIDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валютыЦифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке UcomUcom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенников