Ի՞նչ պայման է դրել Պարսկաստանի ու Ռուսաստանի ղեկավարությունը Թուրքիայի առաջ. մեկնաբանում է քաղաքագետը
ИнтервьюԹուրքիան մինչ օրս շարունակում է հետապնդել իր առաջ դրված նպատակը, այն է՝ Մերձավորարեւելյան տարածքի տեր ու տիրական դառնալը: Այս մասին Orer.am-ի հետ զրույցի ժամանակ ասաց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: Ինչ վերաբերում է Սիրիայում ռազմական գործողություններին Թուրքիայի ներգրավված լինելուն, միաժամանակ, արտաքին դիվանագիտական հարթակում խաղաղության կոչեր անելուն, դա, ըստ քաղաքագետի, թուրքական դիվանագիտական հնարքներից է.
«Թուրքիայի ներողությունները ու հայտարարությունները տվյալ պետության վաղեմի դիվանագիտական հնարքներից են: Նրանք վարում են հետեւյալ քաղաքականությունը՝ եթե չանցա ուղիղ ճանապարհով, նպատակիս հասնելու համար կարելի է փորձել նաեւ անուղղակի ճանապարհը»,- նկատեց Ս. Շաքարյանցը:
«Հավաստի աղբյուրների համաձայն՝ Պարսկաստանի ու Ռուսաստանի ղեկավարությունը Թուրքիայի առաջ դրել է Թուրքիաից դեպի Սիրիա գնացող ճանապարհի փակման հարցը: Այս հարցի պատասխանը միայն կապացուցի՝ Թուրքիան լո՞ւրջ է տրամադրված՝ փոփոխել Սիրիայի ու Մերձավոր Արեւելքի նկատմամբ վերաբերմունքը, թե՞ ոչ: Նկատենք, որ մինչ օրս Թուրքիայի կողմից Սիրիա գնացող սահմանը փակ չէ: Քրդաբնակ ու հայաբնակ շրջանների հարցը օդի մեջ կախված է մնում հենց այդ պատճառով: Եթե սահմանը փակվի, ապա շրջափակման մեջ հայտնված գրոհայինները այլեւս չեն ստանա որեւէ օգնություն, կդադարեցվեն շրջափակումը ճեղքելու փորձերը»,- կարծիք հայտնեց քաղաքագետը:
Սերգեյ Շաքարյանցը տեսակետ է հայտնում, թե Թուրքիայի կողմից Սիրիայի նկատմամբ վարվող անփոփոխ քաղաքականությունը գուցե եւ կապված է ԱՄՆ-ի եւ տվյալ պետության կողմից ճնշումների հետ:
Սոսե Չանդոյան