Աստղագուշակ՝ հոկտեմբերի 8-ի համար
LifestyleԽոյ: Թեև օրն անհաջող սկիզբ կունենա, հուսահատվելու կարիք ամենևին էլ չկա, քանզի դրական փոփոխություններն իրենց երկար սպասեցնել չեն տա: Փորձառու գործընկերների, ավագ ընկերների հետ շփումն օգտակար կլինի: Կստանաք խորհուրդներ, որոնց շնորհիվ կխուսափեք սխալներ գործելուց և կկարողանաք բարդ խնդիրներին ճիշտ լուծումներ տալ: Գրում էHraparak.am-ը:
Ֆինանսական տեսանկյունից օրվա երկրորդ կեսն առավել բարեհաջող կդասավորվի: Հնարավոր է խոշոր գումարային շահույթ: Անսպասելի ուղևորությունների հավանականությունը մեծէ: Դրանք ոչ միայն կբարձրացնեն ձեր տրամադրությունը, այլև թույլ կտան հետաքրքիր ծանոթություններ հաստատել:
Ցուլ: Առավել ուշադիր եղեք ներքին ձայնին, այն այսօր ձեզ չի խաբի: Աշխատանքին վերաբերող ձեր որոշումները մտերիմներին փոքր-ինչ տարօրինակ կթվան: Սակայն դեպքերի զարգացումը կապացուցի , որ դուք միանգամայն իրավացի էիք: Այն Ցուլերը, ովքեր վերջին շրջանում տարաձայնություններ են ունեցել ղեկավարության հետ, այսօր վերջնականապես կհարթեն իրավիճակը և ընդհանուր լեզու կգտնեն:
Հնարավոր է ինքնազգացողության վատացում, սակայն լուրջ առողջական խնդիրներ չեք ունենա: Օրվա երկրորդ կեսը նպատակահարմար է կոսմետիկ և առողջարարական պրոցեդուրաների համար: Ընդ որում, խորհուրդ է տրվում օգտագործել միայն փորձված միջոցներ, քանզի ալերգիայի վտանգը մեծ է:
Երկվորյակ: Չնայած բոլոր դժվարություններին, ձեզ կհաջողվի հասնել այն ամենին, ինչին ձգտում եք: Այդ հարցում ձեզ կօգնեն ոչ միայն համառությունն ու նպատակասլացությունը, այլև ներքին ձայնը, որի շնորհիվ դուք միշտ կհայտնվեք ճիշտ ժամանակին և ճիշտ վայրում: Հնարավոր է որոշակի գումարային շահույթ, ինչը շատ տեղին կլինի:
Բարեհաջող օր է նոր ծանոթությունների համար: Այդ հարաբերություները կլինեն գործնական, ընկերական բնույթի, այլ ոչ՝ սիրային: Հրաշալի օր է աչք շոյող իրեր ձեռք բերելու համար: Ձեր նուրբ ճաշակն այսօր ձեզ շատ կօգնի:
Խեցգետին: Գործերն, ընդհանուր առմամբ, վատ չեն դասավորվում: Սակայն թուլանալու համար դեռ վաղ է: Ցանկացած վրիպում կարող է լուրջ հետևանքներ ունենալ: Ասօր կհիշեցնեն նախկինում թույլ տված սխալների մասին, ինչը, վերջնականապես, կփչացնի ձեր տրամադրությունը: Բարեհաջող օր է համագործակցության շուրջ բանակցություններ վարելու համար, սակայն, վերջնական որոշումներ կայացնելու հարցում շտապել չարժե:
Անսպասելի ուղևորությունների հավանականությունը մեծ է: Հնարավոր են այնպիսի լուրեր ,որոնք կստիպեն արմատապես փոխել ձեր ծրագրերը: Կենսական ներուժը բարձր է, ինքնազգացողությունից չեք դժգոհի:
Առյուծ: Օրվա ընթացքում հնարավոր են ֆինանսական, մասնագիտական խնդիրներ,ինչպես նաև վեճեր՝ ձեզ համար թանկ մարդկանց հետ: Սակայն բացասական միտումների ազդեցությունը երկար չի տևի: Օրվա երկրորդ կեսին կհաջողվի հաջողության հասնել, եթե հետևեք ձեր, այլ ոչ թե ուրիշների ծրագրերին:
Կենսական ներուժը բարձր է: Անգամ լուրջ ծանրաբեռնվածության դեպքում՝ հոգնածություն չեք զգա և ուժասպառ չեք լինի: Հրաշալի օր է ֆիզիկական աշխատանք կատարելու, սպորտով զբաղվելու համար: Երեկոն տրամադրեք արդյունավետ կանխարգելիչ պրոցեդուրաներին:
Կույս: Հրաշալի օր է ամբողջ եռանդով աշխատանքին նվիրվելու համար: Ձեր հաջողությունները կարող են շարժել ոմանց նախանձը: Այսօր, անգամ ամենահնարամիտ ու խորաման թշնամիներին չի հաջողվի վնասել ձեզ: Նպատակահարմար օր է գործնական բանակցությունների և կարևոր հանդիպումների համար: Հրաշալի տպավորություն եք թողնում բոլոր նրանց վրա ,ում հետ առնչվում եք:
Հնարավոր են նոր ռոմանտիկ հետաքրքրություններ: Այսօր սկսված հարաբերությունները թեև շատ ուրախություն կբերեն, սակայն, հազիվ թե երկարատև լինեն: Հարազատների հետ հնարավոր են տարաձայնություններ, ֆինանսական հարցերի շուրջ վեճեր: Այսօր խոշոր գնումներ կատարել չարժե:
Կշեռք: Ամեն բան դասավորվում է սպասվածից ավելի լավ: Այսօր կարող եք ձեռնամուխ լինել նոր գործերի, կամ ավարտին հասցնել այն, ինչն արդեն սկսել եք: Երկու դեպքում էլ աստղերը ձեր կողմից են և կօգնեն հաջողության հասնել: Նպատակահարմար օր է գործնական բանակցությունների համար: Կարող եք քննարկել նախագծեր, որոնց ժամանակին լուրջ չեք վերաբերվել:
Օրվա երկրորդ կեսին բացառապես հաճելի, սիրային ապրումներ կունենաք: Հնարավոր է սեր առաջին հայացքից: Ներքին ձայնի շնորհիվ, կխուսափեք սխալներից, որոնք կարող են հարազատների հետ հարաբերություններում խնդիրներ առաջացնել:
Շարունակությունը` այստեղ: