Հայտնի է Տորոնտոյի կինոփառատոնի հաղթող ֆիլմը
Lifestylelife.panorama.am- ը գրում է.
Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում հաղթել է «Լա Լա Լենդ» մյուզիքլը, որի գլխավոր դերերում խաղում են Էմմա Սթոունը և Ռայան Գոսլինգը։
Հաղթող ֆիլմը որոշվել է հանդիսատեսի քվեարկությամբ։
«Լա Լա Լենդ» մյուզիքլը երգիծական կերպով պատմում է ամերիկյան մյուզիքլների պատմության մասին։ Կինոքննադատները նշում են, որ Տորոնտոյի կինոփառատոնում հաղթանակից հետո ֆիլմը մեծ շանսեր ունի պայքարել նաև «Օսկար»-ի համար։
Տորոնտոյի կինոփառատոնի հաղթած ֆիլմերի շարքում են նաև «Իմիտացիայի խաղ», «Ստրկության 12 տարի» և «Միլիոնատերը ետնախորշից» ֆիլմերը։