Օրվա բաղադրատոմս. Երշիկով կարկանդակ
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Բաղադրամասեր՝
250 մլ կաթ
11 գրամ դրոժ
1 թեյի գդալ շաքարավազ
5 ճաշի գդալ ալյուր
Խմոր՝
125 գրամ թթվասեր
125 գրամ կեֆիր
Կես թեյի գդալ սոդա
Աղ
60 գրամ մայոնեզ
750 գրամ ալյուր
Բուսայուղ
350 գրամ երշիկ
Միջուկ՝
100 գրամ կաթի փոշի
200 գրամ պանիր
3 հատ ձու
50 գրամ կանաչ սոխ
Պատրաստման եղանակ՝
Տաք կաթին ավելացնել դրոժ, աղ, 5 ճաշի գդալ ալյուր, լավ խառնել, թողնել 20 րոպե։

Թթվասերը, կեֆիրը, սոդան, աղը, մայոնեզը միախառնել։
Ավելացել կաթի ու դրոժի զանգվածը, միախառնել։ Ավելացնել բուսայուղ։
Խմորը 3 մասի բաժանել։

Կաթի փոշին տաք ջրով եփել։
Պանիրը քերել, կանաչին, ձուն կտրատել։
Միախառնել կաթի փոշուն․
Խմորը գրտնակել, փոքր շրջանաձև մասեր առանձնացնել, մեջը դնել երշիկը, կտրվածք անել, փաթաթել, մյուս ծմորը գրտնակել, քսել միջուկը, շարել երշիկով «ծաղիկները»։
Թխել ջեռոցում 180 աստիճանով։

.png)


