Սուրճի նկատմամբ սերը թաքնված է մարդու գեներում
LifestyleՄարդու սերը սուրճի նկատմամբ թաքնված է գեներում: Նման եզրակացության են հանգել գիտնականները Հարվարդի համալսարանից: Հետազոտողները, ինչպես հաղորդում է «FedPost»-ը, որոշել են «սուրճի գենը», որը կառավարում է մարդու արձագանքն ըմպելիքի վերաբերյալ ու կարող է ազդել առողջության վրա:
Հետազոտության շրջանակներում վերլուծել են մոտ 2 տասնյակ նախկին ուսումնասիրությունների արդյունքներ, որտեղ, ընդհանուր առմամբ, մասնակցել է ավելի քան 120 հազար կամավոր: Մասնակիցները նկարագրել են, որքան սուրճ են խմում օրվա ընթացքում, եւ անալիզի են ենթարկել նրանց ԴՆԹ-ն: «Որոշակի մթերքների կիրառման հետ կապված գեների նույնականացումը կարող է մի օր օգնել բժիշկներին գտնել հիվանդներին, որոնք անհրաժեշտության դեպքում սուրճից հրաժարվելու կարիք ունեն»,- նշել է հետազոտության ղեկավարը: Նման հիվանդներ կարող են լինել հղի կանայք, որոնց խորհուրդ են տալիս սահմանափակ քանակությամբ կոֆեին կիրառել, քանի որ նյութը մեծացնում է վիժման կամ վաղաժամկետ ծննդաբերության ռիսկը: